Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/365

Այս էջը հաստատված է

Նա պատմում էր հմայիչ ձայնով: Նրա խոսքերից ճառագում էր մի ջերմություն, որ հետզհետե գրավել էր Արմենիերին։ Նրա պարզ բառերի մեջ ինքը՝ իմաստուն ճշմարտությունն էր՝ արևի նման հստակ... Նա քաղցր էր պատմում, ինչպես Միրզանը ձմռան գիշերին պատմում էր Շարմաղ աղջկա և յոթ եղբոր հեքիաթը։

- ճշմարիտ է և այն, որ հասել է ահեղ դատաստանի օրը։ Ամեն տեղ կռիվ է, պատերազմ։ Ժանտախտը, որ ուղղակի հնձում է... Ասում են, Տուլայի նահանգում գյուղացիները հրդեհել 10 են իրենց տերերի ագարակները, որովհետև հայտնվել է մի սուրբ, որ քաղաքի հրապարակում երեք անգամ ասել է. «Հրդեհեցեք հարուստ տները և վաճառատները, որովհետև Նեռը այնտեղ է բնակվում»։ Ինքը նահանգապետը հրամայել է սպանել խռովարարին, բայց ժողովուրդն սկսել է կրակի տալ խանութները և հարուստ տները... Իսկ Խերսոնի նահանգում, ասում են, ժողովուրդը փախել է ստեպները, փախել է թաթարների երկիրը, և ամբողջ քաղաքում մնացել է միայն քաղաքապետը, և նա էլ հրամանի է սպասում, թե ում հանձնի պաշտոնը։ Դոնի կազակները իրենց ատամանին գաղտնի ուղարկել են 20 անգլիական թագավորի մոտ՝ «չենք ուզում այլևս հպատակ լինել ռուսաց թագավորին, այլ կամենում ենք քեզ ենթարկվել...»։ Իսկ Վոլգայի կողմերում սով է. ժողովուրդն, ասում է, ամեն ինչ կերել է, ծառերի կեղևն է կերել և կավ է կերել, և հիմա բոլորը ճանապարհ են ընկել դեպի Մոսկվա, ամբողջ ժողովուրդը՝ ծերեր, երեխաներ, կանայք, աղջիկներ, ռուսներ, թաթարներ, ղալմխներ, բաշկիրներ, բոլորը, բոլորը... Եվ գալիս են ասելու՝ կամ հող տվեք, հաց տվեք, կամ մենք մորեխի պես կոչնչացնենք ձեր քաղաքները։ Հապա, այսպես է... Թեև մենք գիրք չենք կարդում, բայց տեղյակ ենք աշխարհի բաներին։ 30 Պատահում է, որ տոնավաճառում ենք լսում, պատահում է, որ զինվորներից ենք լսում, իսկ անցած օրը, երբ ես Քարե կամուրջի տակ պարապ կանգնած էի, մոտեցան երկու լեհ ուսանող և կանչեցին ինձ։ Ես ասացի, որ իմ նավակը նրանց վայել չէ, որովհետև ես ալյուր էի տեղափոխել։ Նրանք զայրացան և համառեցին։ Այն ժամանակ ես նրանց տարա մինչև հին զորանոցները... Իսկ նրանք, տեսնելով, որ ռուս եմ, սկսեցին