Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/367

Այս էջը հաստատված է

Խշխշան շորերով այն կինը մնաց ծառերի մթին խորքում։ Նույնիսկ արևը այն չէր, այն ոսկի արևը, որի տակ կողք-կողք պառկել էր խլեզների զույգը և կարմիր զատիկները շղթայվել էին ձու դնելու մոլուցքով։

Քաղաքում ուրիշ արև էր, գնդլիկ և սպիտակ երեսով մի տանտիրուհի, որ չորացնում էր գուբերի ջուրը եղաններով ցանցում էր խոնավ խոտը։ Լվացքը փռել էր ցանկապատի վրա, նայում էր լվացքաջրի գոլորշու միջից և չէր թափանցում գետնափոր տնակները։