Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/375

Այս էջը հաստատված է

- Ջանավարի սիրտ կլինի կերած,- ասաց ակուռեցին, սեղմվելով Աբովյանին, որի հոգևոր կոչումը նրան հավատ էր ներշնչում, թե գուցե Աստծուն ընդունելի է այդ վերելքը, և ուրեմն այն կյանքում նրան կարմրած շամփուրներով չեն խարանի, ինչպես սպառնում էր վանահայրը։

Լուռ էին։ Խարույկը հանգչում էր։ Ինքը ձեռքերը պահել էր տաք մոխրակույտի վրա... Այն ի՞նչ էր փշրեց և զարհուրելի դղրդոցով գլորվեց անդունդը, սառցակույտ էր, քարաժա՞յռ, թե՞ լեռան կատարը ցնցվեց։ Լսում են. կարծես ծղրտում են ձորում․ հավար են կանչում՝ ահե՜... հե․․․ և 10 արձագանքը դղորդ զրնգում է ձորի քարանձավներում, քրքջում են, ծիծաղում են, ծափ են տալիս, և նույնիսկ պարզ լսվում է սուրմաների զրնգոց, ղազմայի արծաթների ձայն։ Իսկ հիմա վշշում է, միայն վշշում է. ինչ-որ մոտիկ տեղ սառցաջուր է կաթում՝ զրընգ, զրընգ, կարծես կաթիլներն ընկնում են պղնձե կուժի մեջ։ Սահակի ականջները վշշում են․ նա գետին է խոնարհում ականջը։ Պրոֆեսորը դիակոնուսին հարցնում է, թե ինչո՞ւ է այդպես անում «Իսահակը․․․»։

- Նրան թվում է, թե ժայռերի տակով ջուր է գնում...

Հանկարծ դարձյալ ահագին աղմուկ։ Էլի փլվեց մի բան։ 20 Քամին բերում է ձյուն ավազի հատիկներ։

- Բարձրանանք, պարոններ, արդեն լուսաբացը մոտ է,- ասում է պրոֆեսորը։ Նա նորից է չափում։ Սահակը զարմացած նայում է ծանրաչափին։ «Ի՞նչ տեսակ մարդիկ են էս նեմեցները... Նրանք էլ խաչապաշտ են... փառք քեզ Աստված, փառք քեզ»։ Ապա Սահակը գոտիկից հանում է կացինը և սկսում է սառույցի վրա ոտնատեղ փորել, առնում են ձեռնափայտերը և սկսվում է վերջին վերելքը։

Քամին վրա է հասնում և ի սփյուռս աշխարհի ցրում մոխիրն աոաջին կրակի, որ վառել էին նրանք մարդու ձայն չլսած 30 բարձունքում։

Բարձրանում են։ Լուսադեմի խավարն է՝ Ադամա մութը, այն ժամը, երբ թանձր խավարից ճառագում է լույսը։ Աստղերը գունատվում են։ Խորունկ երկնքում դեռ վառ են մի քանի սպիտակ աստղեր։ Նրանք ավելի մեծ են, ավելի ջինջ... Ահա Լուսաստղը... Կապույտ սառույցների մեջ ցոլանում է աստղերի