Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/377

Այս էջը հաստատված է

ինչպես ուխտավորը համբուրում է հայոց լեոան նախաստեղծ կատարը...

Նա ժպտաց։ Վերհիշեց այն վայրկյանը, երբ ինքնամոռացության մեջ գրկեց ակուռեցուն, ապա փաթաթվեց Պարրոտի վզով։

Գերմանացին ասաց.

- Զգույշ, ծանրաչափը կջարդեք։

Իսկ ակուռեցին, որ բերանը բաց նայում էր սառցադաշտին, ահ ու դողով հարցրեց.

- Հայր սարկավագ, բա ո՞ւր ա տապանը...

10 Նրանք իրար նայեցին խոր, շատ խոր։

- Տապանը չի′ եղել,- պատասխանեց վանքի դպիրը։

Ակուռեցի Սահակը ցնցվեց այդ պատասխանից։ Նա մոտեցավ իր հարևանին, որ սառույցների մեջ ամրացնում էր պրոֆեսոր Պարրոտի կապարե խաչը։ Նրանք իրար հետ խոսեցին, ապա աներկյուղ նայեցին արևից լուսավոր սառցադաշտին։ Նրանց աչքերից ընկավ խավարի վարագույրը և պարզ աչքերով էին նայում այդ երկու ռամիկ նախավկաները։

- Մենք չե՞նք բարձրացել լեռան գագաթը,- հանկարծ մռնչաց նա և լռեց։ Սարսափելի էր այգ ձայնի արձագանքը 20 գիշերային լռության մեջ։- Դուք չեք հաղթի, խավարի որդիք...

Նա դեն դրեց տետրը և առավ փետուրե գրիչը։

Նա գրում էր զայրույթի սրբազան կրակով, և աչքերի մեջ վառվում էր ատելությունը։ Երբեմն կծկվում էր դեմքը, երբեմն ժպտում էր արհամարհանքով, և մաղձ էր կաթում դեմքից։ Այդպիսի րոպեները սովորեցնում են ցմահ ատել, և այդպես է սկիզբ առնում ճամփաբաժանը։

«Որպես գրեմ, որ սիրելիդ իմ հասկանա ալեկոծումը հոգվույս։ Օ՜, խստապարանոց և սոնքացյալ ջլբուրակերքն 30 առաքելաշավիղ, աթոռո, որ զանազանեն միայն օգուտ որկորի և ի մեջ թանձրացյալ խավարամտության մնան իբրև անմաքուր խոզ ի տիղմն։ Անարգեցին, ձաղկեցին և դարձրին ինձ իբրև խսիր արտաքո դրանն, երբ ես էի և մնայի խոնարհ դպիր։ Անհաց, անշոր և անպաշար տարագրեցին ինձ, երբ ի կատարումն ցանկության իմ բարերարի, որ և իմ կամքն էր,