Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/378

Այս էջը հաստատված է

ուղի ընկա առ ի սովորել դույզն ինչ գիտություն ի պետս հայ մանկանը։ Որպես բորենի մի կամ լավ է ասել շնագայլ Սահակ վարդապետի նարդիվանի մոտ հարձակվեցին ինձ վրա չիք վարդապետն Հովհաննես, Ղազար վարդապետն խոզ կոչեցյալ, Ենոք տիրացու Քյորօղլուն և այլք, որք առավել եպերելի են, քան որ գրեցի։ Չամաչեցին հոգևոր կոչումից և թուք տեղացին իմ երեսին, ստորացնելով ինձ, որպես անարժան զավակի, նզովյալ լուտերականի և այլ այսպիսի անարգանաց խոսքեր, որ չեմ մոռացել և չեմ մոռանա, որքան 10 շունչ իմ կա և կմնա։ Եվ, այժմ փոխարեն մխիթարության և սփոփանքի առ ի մեղմել մենակյաց գոյություն իմ ի մեջ օտարաց, որք, ճշմարիտ է, սիրեն ինձ առավել, քան կոչեցյալքն եղբայր ի Քրիստոս,- այժմ լուր հասավ ինձ, որ սևասիրտ և սևագլուխ էջմիածնեցիք երդմամբ ուրանան վերելք մեր, որ է մեծագործություն և պարծանք միանգամայն ոչ միայն իմ, որ կամ և կը մնամ նվաստ որդի Հայաստանի, այլև համայն ազգին։ Այստեղ անվանի գիտնականք ոչ դադարեն փառաբանել սխրագործություն մեր, իսկ այդտեղ հայրենիքն իմ իբրև վեհերոտ և խարդախ ոմն ուրանա երդումն 20 առաջին։ 0՜հ, մեղանչին, մեղանչին չարաչար. քանզի անպարտ է հայրենիքն իմ հայսմ ամենայնի, և ինքն ևս տառապի ի բարբարոս ձեռաց այնոցիկ, որք իբրև վարձկան հովիվ, միաբանելով գայլերին, հոշոտեն և լլկեն զանմեղ հոտն։ Աղոթիր առ Աստված, որ սիրելին քո՝ Խաչիկն անհայրենացյալ մնա ցայն օր մինչև իսպառ չքասցին հաստապարանոցք..․»։

Թեթևություն իջավ սրտին։ Տետրը դրեց սնդուկի մեջ։ Երբ ետ եկավ, սեղանի վրա նա տեսավ սուսամբարի մի չոր տերև, որ ընկել էր թղթերի արանքից։ Նա վաղուց չէր տեսել այդ տերևը, որ մի օր ինքն էր դրել «Գիրք Պիտոյից»-ի մեջ 30 իբրև անավարտ ընթերցման նշան։ Ապա տերևը կորել էր թերթերի մեջ։ Նա կռացավ տերևի վրա, ձեռքերը բոլորեց չորացած տերևի շուրջը։ նա շնչում էր հազիվ զգացվող բույրը նույն ագահությամբ, ինչպես լեռան լանջին կլանում էր սառչող մոխիրի ջերմությունը։

Վեր կացավ։ Հոգնած էր։ Այլևս չէր բուրում տերևը։ Նա ձեռքերը գրպանում՝ սկսեց քայլել։ Նայեց պատից կախված