Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/38

Այս էջը հաստատված է


Սակայն իզուր։ Հենց այդ վայրկյանին Արիստակես եպիսկոպոսի ծառան, որ հեռվից տեսել էր նրանց, մոտեցավ և Մարչին սրբազանի անունից հրավիրեց ճաշի։

Մարչը հետևեց ծառային։ Տեր Հուսիկը տուն գնաց։ Մնաց Անթանոսյանը՝ գլուխը կախ, որպես հարցական նշան։

Մոտակա տափարակում ցել անող տրակտորը, ասես, ոչ թե ֆրթֆրթում էր, այլ քրքջում և թքում բենզին։

5

Ծղրիդները գիշերվա կիսին այնքան միալար ու մեղմ էին 10 ձայնում, որ եթե Հովնաթան Մարչի ծանր մտքերը չլինեին, նրանց երգը քնաբեր օրոր պիտի լիներ, և նա մուշ-մուշ պիտի քներ փափուկ անկողնում։ Սակայն կային այդ մտքերը, և դրա համար էլ Արիստակես եպիսկոպոսի ննջարանի ծղրիդներն այդ գիշեր ոչ թե քուն բերին, այլ ջղայնություն։

Հովնաթան Մարչին թվում էր, թե պատի ճեղքերում անթիվ, անհամար մանրիկ ժամացույցներ են, և բոլորն էլ նույն ձայնն են հանում, որպես ծղրիդներ։

֊ Ծղի՛-տակ, ծղի՛-տակ․․․

Դրանից էր, որ նա երբեմն մեջքին էր պառկում, երբեմն 20 աջ ու ձախ դառնում, վերմակը մի կողմ նետում։ Երանի թե միայն դրանով վերջանար, և Հովնաթան Մարչը քներ։

Այդ օրն այնքան բան անցավ նրա գլխով։ Եվ ահա այդ անցածն էր նրա քունը խանգարում, նստում կրծքին, երբ Մարչը պառկում էր մեջքին։ Կողքին դառնալիս մտքերն էլ շրջվում էին։ Մի ուրիշն էր ցցվում և հարցնում․

— Ինձ մոռացե՞լ ես․․․

Եթե միայն այդ օրվա մտքերը լինեին։ Ի՞նչ կապ, օրինակի համար, Բուենոս Այրեսում կատարած հանգանակության մի հաշվեկշռի հետ, երբ պակասում էր միայն երկու հարյուր դոլլար, 30 և Մարչը տքնում էր վաղվա ժողովին արդարանալու պատճառ երկնել, ի՞նչ կապ այդ երկու հարյուր դոլլարի մոռացված պատմության և թղթադրամի այն կապի հետ, որ սրտի ներքին թրթիռով, Արիստակես սրբազանի սեղանին խմած վանքի հին