Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/380

Այս էջը հաստատված է

զգեստը պատկանում էր թաղող քահանային։ Երևանցիների այդ նոր սովորությունը քահանաները համարում էին նաև սրբապղծություն, հիշեցնելով, որ ինքը՝ Քրիստոս թաղվել է բոլորովին մերկ։ Այդ «գործի» մեջ մինչև այժմ մնում են բնակիչների խնդրագրերը, նաև քաղաքի ավագների բանավոր գանգատները։ Ավագներից մեկը՝ մյուլքադար Սահակ Տեր- Եղիազարովը հայտնել է, որ իրենք ամաչում են ցույց տալ ննջեցյալների մերկությունը, մանավանդ, երբ մեռածը իգական սեռի է։ Հոգևոր ատյանի անդամներին նա հիշեցրել է, 10 որ «այլազգիները» լկտիաբար ծիծաղում են, երբ քամին շպրտում է դիակի մահվան սավանը։ Մյուսը՝ ուստաբաշի («պարագլուխ արհեստավորաց») Սաղաթել Իսկանդարովը հայտնել է, որ իրենք մեռելներին թաղում են նոր զգեստով, իսկ հները նվիրում են աղքատներին և կամ մահացածի մերձավորներին։ Վիճակային կոնսիստորիան դժվարանալով կամ չկամենալով վճիռ արձակել, գործը մատուցանում է ի վերջնական տնօրինության «առ ոտս նորին ամենաբարձր վեհափառության առաքելաշավիղ եպիսկոպոսապետ և պատվական հայրապետ ամենայն հայոց Տեառն Ներսեսի ամենաիմաստ 20 կաթողիկոսի»։

Չորրորդ գործը Ժամանակին նշանավոր գործերից է և հայտնի է «Գործ Մայրանա, դստեր Մկրտումի» անունով։ Ստույգ է, որ դեռ 1838 թվի օրագրությունների մեջ հիշատակվում է այդ պատմությունը, որի բուն սկիզբը պիտի ընդունել 1829 թվի ձմեռը, Մայրանի ամուսնության գիշերը։

Գործի բովանդակությունը հետևյալն է։

1829 թվի ձմեռը, քանաքեռցի այրի Եղսանը իր դուստր Մայրանին տասը տարեկան հասակում («ի 10-րդ հասակի») բռնությամբ ամուսնացնում է երևանաբնակ ոմն Նիկողայոս 30 Սուքիասովի մոտ։ Պսակի գիշերը՝ եկեղեցում, ինչպես հայտնի է առաջին քննությունից, Մայրանը պսակող քահանային չի տալիս իր համաձայնությունը։ Ըստ Մայրանի ցուցմունքի, քահանան բռնադատում է նրան համաձայնության և մինչև իսկ փայտով ծեծում է Մայրանին («գանյաց զնա փայտիվ»)։ Վկաներից մեկը պատմում է, որ Մայրանը եկեղեցում աղաղակ չի բարձրացրել, իսկ եթե նա գլխի նշանով է հայտնել իր