Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/381

Այս էջը հաստատված է


անհամաձայնությունը, ապա ինքը չի տեսել, քանի որ հարսի երեսը ծածկված էր քողով, և նա կանգնած էր երեսը դեպի պսակող քահանան։ Ինքը փեսան` Նիկողայոս Սուքիասովը, հայտնել է, որ Մայրանը սուրբ սեղանի առաջ անհամաձայնություն չի հայտնել, այլ թե պսակող քահանան տեսնելով, որ աղջիկը չի կամենում խոնարհել գլուխը, բռնությամբ խոնարհեցրել է:

Պսակից հետո, երբ նրանք մտնում են ամուսնության առագաստը, Մայրանը փախչում է և մի քանի օր թաքնվում ձյունի տակ («տարիքի անկատարելության պատճառով 10 չկարողանալով դիմադրել յուր ամուսնու՝ Սոլքիասովի արական զորության,- երբ նրանք մտել էին ամուսնության առագաստը,- Մայրանը փախչում է և թաքնվում է ձյունի տակ»)։ Վկաներից երեքը՝ Քանաքեռի տանուտեր Վիրապը, Հարություն Աբովը և մի ուրիշը, որոնք կանչված են եղել հարսանիքի «վասն հացակերության», առանձին խնդրագրով վկայել են, որ Մայրանն այն ժամանակ չէր հասկանում, թե ինչ է ամուսնական կյանքը, և այգ գիշեր «աղջիկը դարձավ լալ և անդամալույծ երկար ժամանակ և հետ առողջանալույն ոչ գնաց առ այրն»։ Եվ այդպես նրանք բնակվում են «անսեր և 20 անջատ ի միմիանս»։ Մայրանի երկարատև հիվանդության փաստը չի հերքել և ինքը՝ Նիկողայոս Սուքիասովը, որը երեք տարուց հետո Զեյվա գյուղում գտնում է մի այրի կին՝ դարձյալ Մայրան անունով և «մտանելով ընդ նմա յամուսնութիւն», այդ անպսակ և ապօրինի հաղորդակցությունից ունենում է երկու զավակ։ Այդ ժամանակ մահանում է Մայրանի մայրը՝ Եղսանը, և աղջիկն այդ օրվանից դառնում է կատարյալ որբ։

Հոգևոր ատյանը աներկբա է համարում, որ Մայրանին անկատար հասակում ամուսնացրել են բռնի և հակառակ սեփական ցանկության։ Ինչ վերաբերում է պսակող քահանայի 30 գանահարության փաստին, անհավատալի չհամարելով աղջկա ցուցմունքը, ատյանը կարծում է, որ Մայրանը ամոթխած եղանակով է հայտնել իր անհամաձայնությունը, և պսակող քահանան, չնշմարելով այդ, բռնությամբ առ իրար է խոնարհեցրել նրանց գլուխները։ Ատյանը հաստատում է նաև Մայրանի երկարատև հիվանդության փաստը, և այն, որ Նիկողայոս