Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/382

Այս էջը հաստատված է


Սուքիասովը տեսնելով, որ իր օրինավոր կին Մայրանը բազմադիմի հնարներից հետո չի համաձայնվում կենակցության, Զեյվա գյուղում ամուսնանալու մտադրությամբ «բնակութուն» է սկսում նրա վրա սիրահարված այրի Մայրանի հետ, առանց պսակի և առանց հոգևոր կառավարության թույլտվության։

Կոնսիստորիայի վճիռը, ինչպես ընդունված էր այն ժամանակ, գրված է չափազանց ընդարձակ և մանրամասն։ Յուրաքանչյուր կետ հաստատված է եկեղեցական և արքունի 10 օրենքների ճշգրիտ հիշատակությամբ։ Օրինակ․ սուրբ Սահակ հայրապետի սահմանած 27-րդ հոդվածը պատվիրում է ամուսնություն չանել մինչև միմյանց հաճությամբ տեսնելը, սուրբ Բարսեղի 219-րդ հոդվածն արգելում է պսակադրելը՝ մինչև տղան հասնի յուր չափին և ճանաչի յուր հաճույքը։ Այդ բոլոր հոդվածները բերված են համոզելու, որ Մայրանը իրոք մանուկ էր և պատրաստ չէր ամուսնության։ Հոգևոր ատյանի օրագրության մեջ հիշատակված են Լևոն և Կոստանդիանոս բարեպաշտ թագավորները, Եզեկիել մարգարեն, Մխիթար Գոշի Դատաստանագիրքը և Նիկիայի ժողովի վճիռները, կարծես 20 ատենադպիրը կամեցել է փայլել եկեղեցական և արքունի օրենքների զարմանալի գիտությամբ։

Արդար ճանաչելով Մայրանին, հոգևոր ատյանը որոշում է թույլատրել նրանց նոր պսակադրությամբ կենակցելու միմյանց հետ, եթե կամենան, իսկ եթե ոչ՝ ազատ արձակել ամուսնանալու, որոնց հետ կամենան․ Նիկողայոս Սուքիասովին ենթարկել եկեղեցական ապաշխարության երկու տարովս մյուս Մայրանի հետ ապօրինի կենակցելու և այդ շաղկապից երկու զավակ ունենալու համար․ երկամյա ապաշխարության ենթարկել նաև մյուս Մայրանին, որ համարձակվել է ունենալ 30 ամուսնական կապ Սուքիասովի հետ, գիտենալով առաջին Մայրանի կենդանությունը, իսկ պսակող քահանա տեր Մարգարին կարգալույծ անել, որովհետև նա տեղյակ էր Մայրանի անկատար հասակին։ Սակայն տեր Մարգարի մահվան պատճառով սույն վճիռը թողնվում է «Ասածո կամքին»։ Նաև ապացուցված համարել Մայրանի մոր այրի Եղսանի մեղավոր բռնադատությունը և նրա մահվան պատճառով պատիժը թողնել