Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/383

Այս էջը հաստատված է


ոչ թե Աստծո կամքին, այլ նրա ահեղ վրեժխնդրության։ Եվ որովհետև, համաձայն տերունական Կոճղ Օրինացի հոդված 43-ի (հատ. 10) պսակի լուծման գործերը ենթակա են Սյունհոդոսի անբեկանելի վճռահատության, ուստի Երևանի հայոց վիճակային ատյանը սույն վճիռը առանց ի կատար ածելու, մատուցանում է ի հաստատություն Սյունհոդոսին էջմիածնի։

Ուրեմն Մայրանը դեռ պիտի մնար «օրինավոր կին» Սուքիասովի, որի արական զորությունից նա սարսափահար փախել էր մի ձմռան գիշեր, փախել էր ինչպես եղջերուն ահավոր վտանգից։ Նա պետք է դարձյալ լսեր անարգ 10 նախատինքը, որ այն խավար դարում թափում էին ամուսնացող և անպաշտպան կնոջ վրա։ Նա պիտի լռեր, եթե մի չար կին բամբասեր նրան և անվաներ, անառակ լիրբ։ Կանայք դարձյալ պիտի խուսափեին նրանից, որովհետև այդ կապը կարատավորեր նրանց անունը։ Տղամարդիկ երես պիտի դարձնեին՝ բամբասանքի ահից։ Եվ, մինչև չէր լինի Սյունհոդոսի վճիռը՝ նա պիտի շղթայված մնար առաջին հարսնության առագաստի կայմին։

Այդպես էր այն դառն ժամանակ, որի մասին հայ ոմն 20 Շամախի քաղաքից անստորագիր նամակով գանգատվել է իրեն՝ «երիցս երանեալ» Ներսես կաթողիկոսին. «դու գիտում ես ժամանակիս չարությունը, որ զուր տեղից մարդոց վնասում են... Ես մին օրեր անցրած շատ բան տեսած մարդ եմ, ահա հիմիկ իմ մխիթարությունս սուրբ եկեղեցին է, որ իմ հոգուս փրկությունը խնդրեմ, բայց որ տեսնում եմ էդ սուրբ տեղերն էլ պիղծ մարդերով ապականված, էն ժամանակ հուսահատվում եմ և վայ ինձ, չեմ իմանում որտեղ գնամ...»։

Ապականված էր եկեղեցին և նրա մարդիկ։ Ոտքից մինչև գլուխ ախտավոր էր և մարմնավոր իշխանությունը։ Արքունի 30 և հոգևոր օրենքները գոյություն ունեին այդ ապականությունն անխախտ պահելու։ Անլեզու մշակների բազմությունը հեծում էր ահռելի ծանրության տակ, և հազարները սուզվում էին դեպի չքավորության հատակը։ Երկրի և մարդկանց վրա հետզհետե թանձրանում էր ասիական խավարը, որի մեջ, ինչպես վկայել է մի տաղանդավոր ժամանակակից, հազիվ խլրտում էին առաքինության կրակները։