Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/387

Այս էջը հաստատված է

Գնում էր Միրզամը ծանոթ փողոցներով և ինչքան ավելի էր մտնում փողոցների լաբիրինթի խորքը, այնքան խաղաղվում էր նրա անհանգիստ միտքը։ Տների, պատերի և փողոցների դանդաղ մահը, որին ականատես էր, նրան կարծես հաշտեցնում էր մի այլ մահվան՝ մոռացության հետ։ Երբ մտածում էր Մայրանի և այն հին ժամանակների մասին, նրա հիշողության մեջ բացվում էին հենց այդ փողոցները, միայն շա՜տ-շատ տարիներ առաջ։ Նրա միտքն ընդհատվում էր, երբ տեսնում էր հնամյա փառահեղ մի դարպաս, սակայն առանց 10 պատերի, առանց ներսի տան և ծաղկած բախչայի։ Անցնում էր քարե կամրջակի վրայով և ջարդված քարերը վկայում էին, որ շատ վաղուց ջուր չի հոսել այդ առվակով։ Եթե այդ խուլ փողոցում նա չտեսներ մի իշապանի, որ անիծելով հրում էր իշին, պառավ թրքուհիների, որոնք պղտոր լճակում ողողում էին հին կարպետներ, կիսամերկ մանուկների, որոնք խաղում էին մոխրակույտի վրա, վերջապես եթե մի բախչայից չլսվեր թառի լացող նվագը, մի փակ դռան ետևից աղջկային մի ձայն զվարթ չքրքջար, ենթադրելով, որ մարդ չի անցնում փողոցով, - եթե այդ ամենը չլիներ, Միրզամը կմտածեր, որ հրաշքով 20 ընկել է մի այլ քաղաք, որտեղ նույն խանձված մոհրապատերն են, նույն նայիդ քարերը, դռնակների նույն թաղբանդ կամարը, բայց չքացել է արևելյան քաղաքի շքեղությունը, և այն մարդիկ, որոնք ծաղկած պարտեզներում վայելում էին այդ շքեղությունը։

Մի փողոցում դիմաց-դիմաց երկու չինարի սաղարթը խառնել էին իրար։ Նրանք փողոցի վրա կապել էին կանաչ կամար և սարյակների ժիր երամը ճռվողում էր սաղարթի թանձրության մեջ։ Պատի տակ սալ քար էր։ Նրանի՞ց էր, որ հազար-հազար մարդ նստել էր այդ քարի վրա, թե անձրևն ու 30 քամին էին լվացել,- ստվե՛րի մեջ քարը կապույտ ցոլք էր տալիս, ինչպես ջնարակած կավե անոթը։

Միրզամը նստեց քարի վրա։ Նա շատ լավ գիտեր այդ տեղը։ Պատի ետևը սեյիդ էհսանի տունն էր, այն նշանավոր սեյիդի, որի անվան հետ կապված պատմությունները աշուղական երգերի նյութ դարձան։ Սեյիդ էհսանը Միրզամի հոր քիրվան էր։ Աշնանը, երբ նրանք վերադառնում էին