Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/389

Այս էջը հաստատված է

պետին և հարցնում «Իրավան շհարից» Եվ այդպես շատ տարիներ նա ողբացել է իր գերությունը։

Այդ պատի հետևն էր սեյիդ էհսանի տունը, և երբեմն հենց այդ քարի վրա նստում էին Միրզամի հայրը և նրա քիրվան։

...Փողոցով անցան երեք թուրքեր, որոնցից մեկը թաբաղի մեջ գլխի վրա տանում էր խոնչան։ Միրզամը լսեց, թե ինչպես նրանք ասացին իրար․

- Մեր քուչաներում ինչ գործ ունի էս հայը․․.

Ապա նրանցից մեկը հետ նայեց։ Նա տեսավ Միրզամի 10 դեմքի ալեզարդ խաղաղությունը և գլուխը կրծքին կախեց։

Ծերունին վեր կացավ։

3

Դեպի Կոնդը Գյուրջի քարվանսարան էր, գդակ կարողների և մաշակարների փոքր ու միանման կրպակներով։ Դեպի հարավի բերդի կողմը, խուրդավաթ վաճառողների մրջնոցն էր։ Այդտեղ էին նաև պղնձագործները, դարբիններն ու պայտարները, որոնց մուրճերի աղմուկը, քուրաների բոցը, պողպատի ու պղնձի սուր զրինգը խլացնում էր Չարսուի բազմաձայն ժխորը։ Առանձին թաղ էին կազմում ներկարարները, 20 համետ կարողները, բրուտները և կաշեգործները։ Երբ իջնում էր մառախուղը, դարբինների և պղնձագործների կրակները մառախուղների մեջ առանձին խորհրդավորություն էին տալիս մրից սևացած մարդկանց, որոնք ծանր մուրճերով կարծես գետնին էին զարկում, և գվվում էր գետինը, կայծերի շատրվանով լուսավորում մառախուղը։ Արհեստանոցների մյուս թաղերն ընկղմում էին մառախուղի մեջ։

Եվ ընդհակառակը, արև օրերին առաջինները նման էին հրդեհից խանձված գետնափոր տների, այնինչ ներկարարների թաղում ծփում էին լաջվարդ, ալաջա «գյուլդյազ» և այլ գույնի 30 կտավե զոլերը։ Անխտիր բոլոր թաղերն էլ կեղտոտ էին, պայտարների առաջ աղբի և սմբակների քերվածքի դեղեր էին, կաշեգործների դիմաց մազեղեն, հում և բորբոսնած կաշվի կտորներ։ Ներկարարները քացախած ներկերը թափում էին հենց արհեստանոցի առաջ, և այդ գունավոր ջրերի գուբերից