Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/39

Այս էջը հաստատված է

գինուց գլխի պտույտով, ճաշից հետո նա դրեց ամենից գերազնիվ և վեհ պատրիարքի պառավ ու համարյա կանացի ձեռքին։

Բարի, շատ բարի ժպտաց ծերունին, շոյեց Հովնաթան Մարչի փղշտական ճակատը, հարցրեց օվկիանոսի մյուս ափին մակաղած հոտի վարք ու բարքից, իղձերից։

Հավիտյան անջնջելի վայրկյաններ, որ այնքան կարճատև եղան, որովհետև ծերունին խոսքը՝ չծամած պատառի պես կիսատ թողեց ու քնեց փափուկ բազմոցի մեջ ընկղմած։

Պատկերը սրտառուչ էր։ Կարճահասակ մի վարդապետ ծերունու ձեռքից կամացուկ վերցրեց թղթադրամի կապը, համրեց ու պահեց: 10 Մարչի աչքերը գամված էին ծերունու պատկառելի արտաքինին և նրա մարմնի կանոնավոր մակընթաց ու տեղատու լինելուն, որ կուշտ ու փափուկ ապրած մարմիններին է հատուկ։ Երբ նա տեսավ թղթադրամը... Պատկերն, այո՛, սրտառուչ էր։

Վեհի ոտքերի առաջ Վանա պառավ կատուն, թավ բրդի մեջ թաղված, այնպիսի նազանքով էր լիզում դունչը, ասես պարծենում էր, որ պալատական կատու է և ոչ թե մարտ ամսին կտուրների տակ սեր երգող թափառական գուսան։

Ահա քեզ հինը, պատկառելին, միակը... Հովնաթան Մա՛րչ, 20 ապրի՛ր, ծծի՛ր այդ պահը, բա՛ց արա ուղեղիդ ծալքերի մեջ այնպիսի մի էջ, ուր ոչինչ չես դրոշմել, ու տպիր այնտեղ ծերունու և Վանա պառավ կատվի կլիշեն: Դու չտեսար, ափսոս որ չտեսար, թե ինչքա՜ն խոշոր էին ու ադամանդի պես փայլուն արցունքի այն կաթիլները, որ սափրած այտերիդ վրայով գլորվեցին և ընկան ընդունարանի պայծառագույն գորգի վրա։ Տառապած փղշտացիք լալիս էին արցունքներիդ հետ, ցեղիդ հավատքի տասնաբանյա տախտակների առաջ։

Անասելի տոթ էր: Լուսինը, կարծես, մոռացել էր, որ իր դերը արևից խանձված երկրին սառնություն պարգևելն է։ 30 Հովնաթան Մարչին բաց պատուհանից երևացող լուսինը թվում էր նույն արևը, մի քիչ համեստ ջերմությամբ։ Իսկ ծղրիդները հա՛ կանչում էին ժանգոտած ձայնով։

Դուրս եկան ընդունարանից։ Արիստակես եպիսկոպոսը մի ուրիշ սենյակ մտավ, և մինչդեռ ինքը նախասենյակի նկարազարդ պատերին էր նայում, ժպիտը դեմքին, կարճահասակ