Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/397

Այս էջը հաստատված է

իրենք ամուսինների հետ եկող կանայք էին, որոնք, կարելի է ասել, կենդանացնում էին Չարսու բազարը, որի կամարները հազիվ թե մինչև ռուսների մուտքը տեսած լինեին որևէ կնոջ։ Նրանց բոլորին անվանում էին «մաթուշկա», երբեմն «հանըմ», ինչպես բոլոր ոստիկաններին՝ «սալդաթ»։ Հին Չարսու բազարում օտարոտի և զարմանալի էին այդ կանանց զգեստները, բաց երեսները և այն, որ ուրիշները տեսնում էին շարժվող մարմնի ձևերը։ Նրանց մեջ կային շեկ ու կապուտաչյա կանայք, որոնք բարձր ծիծաղում էին առողջ կրծքով։ 10 Այդ ծիծաղը հնչում էր սանձարձակ կրքով․ կարծես կանաչ մարգագետնի վրա վրնջում էր էգ ձին։ Եվ այդ ժամանակ երիտասարդ վաճառականներին թվում էր, թե գորգի միջից դուրս է եկել այն կինը, որի մարմինը հրդեհվում էր գորգի գույների հետ...

․․․

Չարսու բազարում կար և մի խորշ, որտեղ չէին մտնում ոչ միայն ոստիկանները և ռուս չինովնիկները, այլ նույնիսկ տեղացի վաճառականներից ոմանք։ Այդ մասում ևս նույն ձևի կրպակներ էին, ինչպես մյուս միջանցքներում։ Սակայն կրպակների առաջ ապրանք չկար, և չէր աղմկում մարդկային 20 Ժխորը։ Սովորաբար շքեղ չէր և այդ կրպակների ներսը։ Գորգերի վրա նստած մարդիկ կամ քաշում էին ղայլանը և կամ դանդաղ զրուցում թեյի բաժակները դատարկելով նույն դանդաղկոտությամբ։ Երբ մտնում էր հաճախորդը, նրանք առաջարկում էին թեյ կամ մոտակա սրճարանից բերել էին տալիս մի գավաթ սուրճ։

Այդ անշուք արտաքինով կրպակները ողջ շուկայի կենտրոնն էին, այն ժամանակվա բորսան։ Այդտեղ սարաֆներն էին, որոնք իրար էին փոխանակում բազմատեսակ դրամները՝ հաճախ ոսկի, մինալթուն, աբասի, ղռան, արծաթ մանեթներ, 30 ռուսական թղթադրամ՝ «ասեղնացի»։ Նրանց մոտ կարելի էր գտնել անգլիական, հոլանդական և այլ երկրների դրամներ։ Սարաֆները և փոխանակում էին, և մանրում, և դրամ փոխադրում Տրապիզոնից մինչև Բուշիր և ավելի հեռու։ Միաժամանակ և այդ խանութները քաղաքական լուրերի կենտրոն