Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/398

Այս էջը հաստատված է

Էին, և նույն ճանապարհներով, որոնցով նրանք ստանում էին այդ լուրերը, Երևան էին մտնում և դուրս գալիս մաքսանենգները։

Թավրիզ-Տրապիզոն առևտրական ճանապարհի Բայազետի վրայով ընկնելը,- որով օտարերկրյա վաճառականներն ազատվել էին ռուսներից սահմանված տրանզիտային բարձր մաքսից,- սաստիկ հարվածել էր Չարսու բազարի առևտրականներին։ Եվ միայն սարաֆներն էին, որոնք ոչ միայն տեր էին մաքսանենգների խոտոր ուղիներին, այլև ճարպկությամբ 10 օգտվում էին բազմաթիվ դրամների անընդհատ փոփոխվող արժեքից։ Նրանցից շատերն իրոք ունեին այնքան հարստություն, որ կարող էին գնել ամբողջ քաղաքներ, ինչպես նկատել է Անտոնիո Ջիովանելլին:

․․․

- Խոշ եկար, սաֆա եկար, Արթին քիրվա․․․

Այդպես ասաց Միր Բաղիր Իսֆահանլին, Երևանի հայտնի սարաֆներից մեկը, երբ Միրզամը կռանալով ներս մտավ նրա կրպակը։

- Ղայֆե բերեք Արթին քիրվայիս․․․ Ինչպե՞ս ես, հալդ, ավհալդ...

20 Միրզամը հրաժարվեց սուրճից։ Նա հարցրեց սարաֆի ողջությունը։

- Ի՜նչ հալ, Արթին քիրվա․․․ Մերը գնա՜ց․ գնդակ էլ գցես չի հասնի անցածին։ Գնաց խեր բարաքյաթը․․․

Միրզամը բարի և միամիտ նայեց սարաֆին։ Մի՞թե նրա համար ևս ցամաքել է երբեմնի լիությունը։ Միրզամը կսկիծով հառաչեց։ Կարծես սարաֆը նրան հիշեցրեց մեռած հարազատի սիրելի անունը։ Ապա նա գրպանից հանեց մի մեծ ոսկեդրամ, որ հայտնի էր «պոլումպերյալ» անունով։ Սարաֆը ձեռքի փոքրիկ կշեռքով կշռեց դրամը և պահեց ծնկի տակը։ Նա 30 փոխարենը համրեց արծաթե և պղնձե դրամների մի բուռ և ռուսական մի քանի ասիգնացիաներ։

- Սա՛ կոտրեց մեր մեջքը, Արթին քիրվա,- և սարաֆը խշշացրեց թղթադրամը.- ի՞նչ կա սրա մեջը, ախր․․․

- Հեչ զատ, Միր Բաղիր, հեչ զատ․․.