Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/405

Այս էջը հաստատված է

հիշողությունն ընդունակ էր դեպքերը շարադրելու այնպես հմուտ, ինչպես Ձեր Միրզամը»։

Նրա գլխով շատ դեպքեր էին անցել, որոնց նկարագրությունը նա, հետզհետե զարդարելով, դարձրել էր կիսաիրական առասպել։ Մայրանի «գործի» քննությունը ևս նա պատմում էր իբրև հին զրույց։ Պատմում էր, և ինչպես վարպետ պատմող, ընդհատում էր հետաքրքիր տեղում, սրբում էր ճակատը, երբեմն խառնում էր մանրամասնությունները և հանկարծ ինքն իրեն հարցնում․

10 - Ո՞րտեղ մնացի․․․ Հա՛, էն էի ասում, որ էդ խոսքի վրա աղբաթը խեր Վիրապը թե՝ սրբազան հայր սուրբ, ամբողջ Քանաքեռի ջամահաթը աղալանոք պաղատում է ազատություն անլեզու երեխի համար․ վերև Աստված, ներքևը՝ դուք,- և Միրզամը պատմելու ժամանակ ևս երեսը դեպի վեր բարձրացրեց, ձեռքերը տարածելով։- էն կողմից «Կոնսիստորի ղալամդանը» (այդպես էր հոգևոր ատյանի ատենադպրի ավելորդ անունը) մի խոսք ասաց տեր Մաթևոս վարդապետին, նա էլ նրան գլխով արեց։ Հա, էն էի ասում․․․

Միամիտ պարզությամբ Միրզամը կարծում էր, որ վճիռը 20 փչացրել է «Կոնսիստորի ղալամդանի» գաղտնի խոսքը։ Ատենադպիրը երևանցի էր և հակառակ կողմի՝ Նիկողայոս Սուքիասովի հեռու ազգականը։ Այդ էր նրա կասկածի աղբյուրը։ Եթե չլիներ «ղալամդանի» ապօրինի միջամտությունը, այն Ժամանակ հոգևոր ատյանը վճիռը կսահմաներ ավելի կտրուկ, և Մայրանը գերությունից կազատվեր։

- Վերջը, քեզ գլխացավանք չլինի, այ որդի, շատ չալիշ եկանք ես էլ, մեր օրհնած Վիրապն էլ, էն եթիմն էլ արտասուքը աչքերին արղա արեց,- վերջաբանը եղավ էսպես, որպես քեզ պատմեցի։ Հիմա ինչ բանի գլուխ ես դնում, ինչ ճանապարհ 30 ես շանց տալի, էդ էլ դու ասա։

«Որդին» նրա պատմությունից հետզհետե հուզվելով՝ սենյակում անհանգիստ քայլում էր։ Նա երբեմն մոտենում էր պատուհանին և պարսպի ցցերի արանքից նայում դուրս։

Նրանք գնացել էին այն բլուրով, որի վրա սպիտակին էր տալիս ճանապարհը։ Վաղո՜ւց, շատ վաղուց նա չէր տեսել Մայրանին։ Վերջին անգամ նա իրենց բակով անցավ իբրև