Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/410

Այս էջը հաստատված է

Նա ուսերն իրար քաշեց, կարծես ցուրտ էր, և մրսում էր: Ապա դանդաղ մոտեցավ պատին։ Նրա աչքերն աննպատակ սահեցին ծովային քարտեզի վրայով։ Նույն անտարբերությամբ թերթեց դարակի վրա ընկած գիրքը։ Մի պատահական էջի վրա կարդաց.

«O՜, նպատակ, բարձր նպատակ... Առ իմ բոլոր ուժերը և ցանկությունները։ Ես մոլորված շրջում եմ աշխարհում, ինչ փույթ, եթե ես չպիտի անմահանամ...»։ Նա զարմացած դարձրեց առաջին էջը` Հերդեր, «Lebensbild», երկրորդ հատոր...

10 Հետո շրջվեց և լուռ նայեց Միրզամին։ Ինչքա՜ն հեռու էր այն, որ կարդաց. հեռու, ինչքան Օստզեեի երկիրը, որտեղ ապրել է Հերդերը, հեռու էր Երևանից։ Այն երկիրը, որտեղ եղել է և ինքը...

- Արևը թռավ, Խաչեր... Ես գնամ։ Գնամ։ Մինչև հասնեմ, մութը կկոխի։

Միրզամը քոշերը հագավ։

Նրան ուղեկցեց մինչև դարպասի դուռը։ Հրաժեշտ տալուց Միրզամը նորից հիշեցրեց նամակի մասին։

- Կգրեմ, Միրզամ, էս գիշեր կգրեմ։

․․․

20 Նույն գիշեր նա կատարեց իր խոստումը։ Նա գրեց մի նամակ ամենայն հայոց կաթողիկոսին։ Բայց անհայտ է, թե ինչու, այդ նամակում նա գործածեց կոշտ ոճ և սպառնական խոսքեր։ Արդյոք նրան հուզե՞լ էր Միրզամի պատմածը, զայրացե՞լ էր էմիլիայի դժգոհության համար, Հերդերի գի՞րքն էր պղտորել նրա մտքերը, թե՞ աչքի առաջն էր Սև Ղահրամանի տղան, որ սարսափից իրեն գցել էր Արաքսի մյուս ափը և իր անունը դարձրել ավելի ահավոր սարսափ։

«Ձերդ Բարձր Սրբազանություն,

Ողորմած Տեր,

30 «Ահա երեք անգամ գրով և մի անգամ բերանացի խնդրամատույց եղա Ձերդ Բարձր Սրբազանության քանաքեռցի ողորմելի կին Մայրանի մասին, բայց, ինչպես նկատում եմ, քանի որ այսքան ամիսների ընթացքում ոչ մի կերպ չվճռվեց այս