Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/423

Այս էջը հաստատված է

- Նրա վիզը կմաշի, բայց Միրումովների դրած լուծը չի մաշի,- ափսոսում էին կյորեսեցիք, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր լուծը և իր մաշվող վիզը։

Ծմակի Խաչին մտածում է, որ այս անգամ կազատվի պարտքից, որովհետև մորթիների մեջ կային երկու աղվեսի արծաթափայլ մորթի, որ հազվագյուտ է։ Միրումովների մաղազայում նրան ասում են, որ պարտքից դեռևս մնում է քառասունչորս մանեթ և երեք աբասի։

- Երեք աբասին էլ քո գլխին մատաղ,- և Միրումով Կյուքին, որին անվանում էին Կույր գայլ, համրիչը դնում է 10 տեղը։

Ասում են Ծմակի Խաչին գոռացել է, ինչպես՝ եթե վրան կրակ թափեին։ Եվ փախել է առանց ետ նայելու...

Երեք օր փնտրել են նրան։ Փնտրել են որսորդ ընկերները, փնտրել են եզնարածները, մինչև անգամ տանուտերին են հայտնում, երբ մի օր մի հորթարած լուր է բերում, թե Լաչին քերծի տակ երևում է մի դիակ։ Գնում և քերծի գլխից ճանաչում են Ծմակի Խաչու դիակը։ Ձորն այնքան խորն է և անառիկ, որ հնար չի լինում իջնել ոչ պարանով և ոչ այլ կերպ։ 20 Եվ վերևից հող են թափում դիակի վրա։

Այդ օրերին ջրաղացպանը պատմել է, որ ինքը գիշերով Լաչին քերծի կողմից լսել է մի ամեհի գոռոց․

- Քանդվե՜ս դու, Գորիս,- լսել է ջրաղացպանը։

Այդ դեպքից հետո Գյուրջի Օրին այլևս չերևաց քաղաքի հրապարակում, և այնպիսի ահ պատեց Կյորեսին, ինչպես՝ եթե հանկարծ պայթեր Լաստի խութը։

3

Գորիս քաղաքի միջուկը, այսպես ասած պարունակությունը կազմում էին վաճառականները և պետական պաշտոնյաները՝ դյուքյանդարները և մեծամեծները,- ինչպես նրանց անվանում 30 էր Աթա ապերը։ Այդ մի ամբողջ բանակ էր, որ իր քարաշեն զորանոցները կառուցել էր գետահովտում և Շհարի Տախտից ռմբակոծում էր մինչև խուլ գյուղերը՝ անտառների խորքում, բարձր լեռների լանջին և այնպիսի խոր ձորերում,