Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/427

Այս էջը հաստատված է

գին էին որոշում,- մի խոսքով մահալում խան ու սուլթան էին։ Նրանց ձեռքի տակ էին գյուղական գրագիրները, տանուտերերը, և մինչև անգամ պրիստավը լսում էր նրանց,- որովհետև նրանք բոլորը կերակրվում էին խոջայի հարուստ սեղանից։

Առևտրականների լափ, գուցե և ավելի, Գորիսն ուներ բեյեր և պաշտոնյաներ։ Կային երեք Ներսես բեյ՝ Հաստ Ներսես բեյ, Խուրդա կամ Կարճիկ Ներսես բեյ և Պրիստավ Ներսես բեյ։ Կային Կեվեր բեյ՝ Ճաղար, այսինքն կապուտաչյա և Բալասան 10 Կեվեր բեյ։ Կային երկու Զիլֆուղար բեյ՝ հայ և թուրք, որոնց միջև կար միայն մի տարբերություն. տարին երկու անգամ հայ Զիլֆուղար բեյի տունն օրհնում էր տեր Զավեն քահանան (Տեր զի բազումը՝ ինչպես նրան անվանում էին), իսկ թուրք Զիլֆուղար բեյի տունն օրհնում էր մոլլա Մուսին։ Ուրիշ և ոչ մի տարբերություն չկար երկու Զիլֆուղար բեյերի միջև։ Վերջապես կային բեյեր, որոնք մի հատ էին, ինչպես Գորիսում մի հատ էր տիկին Օլինկան, Փոշտի Անտոնը, Եփրատ Երեմը, նավթավաճառ Գեորգին և ուրիշները․․․ Կար մի Ասատուր բեյ, որ ասունաս չէր խաղում, այլ սիրում էր որձ այծի միս, 20 կար Պավլի բեյ որ «Մշակ» թերթի անխափան բաժանորդն էր, կար Վաղարշակ բեյ՝ զար գցող, կար Խանչար բեյ՝ շուն պահող, կար․․․ և այլ ինչպիսի բեյեր չկային երանելի Գորիս քաղաքում։

Այդ բեյերից ոմանք շառավիղն էին ազնվական հին տոհմերի և ունեին կալվածքներ, որոնց հասույթով անկարոտ ապրում էին։ Այդպիսին էր, օրինակ, Պավլի բեյ Օրբելյանը, «Մշակ» թերթի հավատարիմ բաժանորդը, որ առանձնացած ապրում էր իր տանը, ինչպես իշխանը դղյակում, հագնվում էր հին տարազով, և ասում էին, թե իբր գավառապետը նրան չի սիրում, որովհետև Պավլի բեյը իր այգում վեճի էր բռնվել 30 ռուս քահանայի հետ և հաստատել էր, թե հայոց կրոնն ավելի հին և ավելի ճշմարիտ է։ Այդպիսին էր նաև Համբարձում բեյը, որ երբեմն գյուղ էր գնում՝ տաքացրած թան ուտելու իր ազգի տանը։ Այդ ժամանակ նրա շուրջն էին հավաքվում ազգական ծերունիները, և մունդիրը հանելով Համբարձում բեյը ննջում էր բարձերի վրա, իսկ ծերունիները շարունակում էին պատմել վաղի Ժամանակներից։