Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/430

Այս էջը հաստատված է

մեռ ոլորում է վիզը և, հեռվից այնպես է երևում, թե մի վիթխարի օձ գալարվում է բեռների արանքում... Արդեն այնտեղ է քաղաքային ոստիկան գարադաբուլդի Մուխանը՝ որին հրամայված է կարգ պահել հրապարակի այդ մասում և բաց պահել ճանապարհը։ Բայց Մուխանը տեսել է Օրդուբադի չիրի և թուզի բեռները, լցնում է գրպանները և նույնիսկ գլխարկի մեջ է լցնում։

Ո՞ր ճանապարհով մտնել այդ հարուստ շուկան... Լավ է շուկա մտնենք ոչ լեռներից իջնող ճանապարհով, ոչ 10 հարավի և ոչ թագավորական ճանապարհով, որով Շուշի քաղաքից բերում էին շաքար, մանուֆակտուրա և երկաթեղեն։

Մենք շուկա մտնենք Կյորեսի ճանապարհով,-այն հին ճանպարհով, որով Գորիս էին մտնում ձորերի մեջ կորած գյուղերից' ցաքուտեցիք, մեզարցիները, նորուեցիք, ձորկեցիները և ուրիշները։

Գետից այն կողմ ճանապարհը բարձրանում է ջրաղացների կողքով։ Այստեղ դեռևս հին Կյորեսի հետքերն են... Ահա կանաչ ընկուզենու տակ ննջում է ալրոտ ջրաղացպանը։ Ծառից կապած երկու էշ գլուխ-գլխի կանգնել են, կարծես խոր մտքի 20 են և այնքան են խորասուզված, որ չեն զգում ճանճերի խայթոցը։ Այստեղ դեռևս հին Կյորեսն է... ճանապարհին ընկած է մի կոտրած նալ, այստեղ-այնտեղ թափված են խուրձերից վայր ընկած հասկեր։ Շենից մի աղքատ կին ջրաղացի առաջ փռել է վերջին պարկ ցորենը, այն ցորենը, որին ջրաղացպանն անվանում է հավի կուտ․․․

Արդեն հետ մնաց վերջին ջրաղացը այն իմաստուն ջրաղացպանով, որ հազար հեքիաթ գիտեր։ Նա իր կյանքը անց էր կացրել այդ ձորում և ձորի ջրաղացում։ Գիշեր մինչև լույս ջրաղացը բանում էր, իսկ ջրաղացպանը եթե չէր ննջում,-ջրաղացի 30 դռանը նստած կամ օջախի մոտ՝ պատմում էր իր հեքիաթներից մեկը,- պատմում էր հայերեն և թուրքերեն, որովհետև նրա ջրաղացն աղուն էին բերում և′ հայերը, և′ թուրքերը։ Նա հնագույն կյորեսեցի էր և նրա ասելով Ղաթրինի Աղալոյի մահից հետո Կյորեսում ապրելը հարամ էր։ Նրա կարծիքով առհասարակ մարդ-օլանը քանի գնում ժեռառնում էր, այսինքն փոքրանում և վայրենանում էր․․․ Մարդ