Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/440

Այս էջը հաստատված է

զորաբանակ է իջել բոբիկ, մերկ և առանց գլխարկի, և մի օրում հարկավոր է այդ բանակը հագցնել։

Ահա թափվել են դերձակների խանութների վրա։ Քսան- երեսուն կարած արխալուղ է դուրս հանել Դարզի Հանեսը․ «Պա՜հ-պա՜հ- պա՜հ... Եղար խանի տղա,- կանչում է դերձակը, արխալուղը հագցնելով մի լեռնցու։ Իսկ նա զմայլված կանգնել է, և շողում են նրա առողջ ատամները։-«Իսկը քեզ վրա է կարած...»։ Լեռնցին թևերը չի շարժում ու թեև թևերի տակ սեղմում է, բայց արխալուղն այլևս ուսերից չի հանում, 10 այլ ուզում է այդպես, իբրև խանի որդի երևալ հայրենի լեռներում։

Մի ուրիշ տեղ Չաքմաչի Վեսկանը նստեցրել է մի թուրք սարվորի, և երկու հոգով նրա ոտքին են քաշում սապոգը․ «Հը՜...»,- և երկուսով տնքում են, տնքալով քաշում են։ «Մտավ հա′, մտավ... Մատներիդ մեջը խաղացրու′, խաղացրու′․․․»- և նորից են քաշում, զոռով հագցնում են, և ահա սարվորը զարմացած նայում է, թե ո՞ւր կորան ոտները։

«Մի քիչ ման գաս կբացվի»,- քրտինքը սրբելով ասում է Չաքմաչի Վեսկանը, մի ուրիշին նստեցնելով։ 20 Վեսկան քիրվա, ա՜յ Վեսկան քիրվա,- ներս է մտնում մի վիթխարի հովիվ, ետևից շունը.- կոշիկ կկարե՞ս.․․

- Կարեմ, կարեմ... Մատներդ մեջը խաղացրու′, խաղացրու′- և Չաքմայի Վեսկանը քաշում է ութերորդ զույգը.- կարե՜մ, կարե՜մ..․

- Համա մի քիչ ճըռճըռ կդնես տակը։

Ճռճռան կոշիկն առանձնապես հարգի էր սարվորների մոտ։ Նրանք սիրում էին, երբ կոշիկը ձայն էր հանում, և հովիվը։ որ շունն ետևից մտել է խանութ, այդ է խնդրում։

- Էդ մի քիչ դժվար է։

30 -Ինչի՞ է դժվար, չաքմաչի քիրվա։

- Դրա համար հարկավոր է քսան ձու, մի գրվանքա յուղ․․․- և հովիվը բերում է քսան ձու և մի գրվանքա յուղ։

- Հիմա կլինի՞։

- Հիմա որ կլինի... Երեք օրից կոշիկներդ պատրաստ են։ Էնպես ճըռճըռ դնեմ մեջը, որ մինշի Ղարաբաղ ձայնը լսվի,-