Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/441

Այս էջը հաստատված է

և հովիվը ոտքի չափը թողած, գնում է։ Իսկ Չաքմաչի Վեսկանը աշակերտներից մեկին պատվիրում է «մի լավ ձվածեղ քսան ձվից»։ Հովվի բերած ձվերը և յուղն ուտում են, ապա, կոշկակար վարպետը դանակով կտրատում է մի բարակ կաշի, թաթախում կեղտոտ նավթի մեջ և շպրտում աշակերտին.

- Էս կդնես էն հայվանի կոշիկի տակ։ էնպես ճռճռա որ...

Մայր հրապարակում ուրիշ առևտուր է։ Սարերից և գյուղերից քշած բերել են հազարավոր ոչխար, կով, ձի, եզ։ Չադռները գործի են։ Նրանք մտենում են ոչխարի հոտին, ձեռքով տրորում են ոչխարի մեջքը և կողքը, մի ակնթարթում 10 հաշվում են հոտը և հարցնում են. «Հիսուն ոչխարին ի՞նչ տամ»...

Միջնորդները, որոնց ձեռքով են առնում և վաճառում անասունները, իսկույն մոտենում են։

- Աստված բարի տա,- և իրար են միացնում չոդառի և ոչխարատիրոջ ձեռքը։

- Հատին լորս մանեթ, որը հավանեմ։

- Հատին հինգ մանեթ։

- Լավ գին է, ես իմ աստված։ Առավոտյան Հաջի Բաղիրը ծախեց չորս մանեթով։

- 20 Չորս մանեթ մի աբասի։

- Աստված բարի տա,- և միջնորդը համարյա զոռով իրար է միացնում նրանց ձեռքերը և բղավում է.

- Չորս մանեթ երկու աբասով հիսունը ջոկիր։

Կանչ, աղմուկ, շների կլանչոց։ Հովվական շները, որոնք ոչխարի հետ սարից իջել են, անհանգիստ են, երբ օտար մարդիկ քշում են ոչխարը, և տերը նրանց չի կանչում «Չամբար քո՜ւս Ալաբաշ հասի», - այլ բարկանում է շների վրա և նույնիսկ նրանց վրա մահակ է բարձրացնում։ Շները լռում են և գլուխը կախ միտք են անում, թե ի՞նչ կատարվեց, որ տերը իրենց վրա 30 մահակ բարձրացրեց, այնինչ ուրիշները ոչխարը քշեցին։ Մի այլ անկյունում ձիերը վրնջում են, և նրանց հետ զիլ և արծաթահնչյուն վրնջում են քուռակները...Շո՞գ է, ծարա՞վ են, նրանց ճնշում է բազմության աղմո՞ւկը, անհանգի՞ստ են այն խորթ ձեռքերից, որ ահա քանի անգամ բաց արին ձիու բերանը,- թե նրանք կարոտել են լեռնային արոտները, որտեղ փռփռում է խոտը, և ոչ սանձ կար, ոչ այսքան մարդ։