Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/454

Այս էջը հաստատված է

պատահմամբ, բայց նպատակ ունենալով տեսնել այն կոֆտան, որ պատվիրել է տիկին Օլինկան և որի մասին այնքան շատ էին խոսում Լալազարանց տանը։ Եվ ինչի՜ մասին կարծիք չէին հայտնում և ինչ կարծիքներ չէին հայտնում նրանք․․․

- Ստուդենտ Ռուբենը շատ կսխալվի, եթե Հերսելյային առնի։ Նրա մեջն առողջ չի...

- Ամբրումովի տղան չի բարիշում խորթ մոր հետ։ Ասում են տեր Ջավենը գնացել է հաշտեցնի...

- Սահակ Սերգեիչի մեծ աղջիկը լկստված է... Երեկ գիշեր 10 նրան բուլվարում տեսել են ռուս օֆիցերի հետ...

- Է՜, ժամանակս փոխվել է, զարգացել են, լուսավորվել են․․․ Մեզնից ծնվածն էլ մեզ չի հավանում․․․

- Տեղն է, Սահակ Սերգեիչի կնոջ տեղն է․․․ Ասում էին աղջկադ հեռու մի ուղարկի, կլկստվի, թե թող ուսումը տեղ տա, բժիշկ պիտի դառնա։ Դե հիմա թող բժիշկ դառնա... Կդառնա՜, ինչպես չէ։

Այդպիսի կարծիքներ հայտնում էր նաև տիկին Վարսենիկը, ոչ միայն պատուհանից զրուցելով հարևանուհու հետ կամ այդ նպատակով հյուր գնալով մի տուն, որտեղ իրար էին 20 փոխանակում լուրերը, լուր էին փոխ առնում, ինչպես փոխ էին առնում մի աման նավթ, որովհետև ցերեկով մոռացել էին գնել,- առժամանակով առնում էին լուրը, ինչպես մի անգամի համար հարևանից վերցնում էին փլավ քամելու պղնձե մաղը։ Տիկին Վարսենիկն այդ բանով զբաղվում էր նույնիսկ խոհանոցում, դոլմայի ձևավորման ամենապատասխանատու րոպեին, երբ կրակի հզորացումը կամ մի ավելորդ համտես կարող էր փչացնել ամեն ինչ, ինչպես եթե նավավարը՝ աչքը դեպի ծովային ճայերը, նավը հանկարծ զարկեր ստորջրյա քարի․․․

30 բայց աիկին Վարսենիկի ձիրքն էլ հենց այն էր, որ նա կարող էր ֆրանսիական ապրանքների մագազինի սուրճը վատաբանել և նույն ժամին կրակից հանել մի փայտ, որի ջերմությունից նռան և սերկևիլի ջուրը կսևանար։ Տիկին Վարսենիկն իր աղախինին պատմում էր․

-Ասում են երեք օր առաջ Շենում մի կին գնացել է բանջարի, հասել է մինչև Մատուռի ձորը․․․Քանի միտս է. գինու