Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/459

Այս էջը հաստատված է

պաշտոնական գործով եկել էր Գորիս և յոթ օր հյուր էր եղել Կարճիկ Ներսես բեյին։ Իշխանը դեռևս Գորիսումն էր, երբ ամբողջ քաղաքը խոսում էր Քութաիսի կատաղած վարունգի մասին, որը բերանում չի հալվում, ինչպես Հաստ Ներսես բեյի սիրած պիծի-միծի Բաղդասարը, այլ հասնելու մոտ պայթում է ահագին աղմուկով, ինչպես նկարագրել էր իշխանը,- պայթում է ինչպես ռումբը, և ամբողջ քաղաքն անհամբեր սպասում էր այն օրվան, երբ ինչպես ռումբ պիտի պայթեր առաջին կատաղած վարունգը, որի սերմից Կարճիկ 10 Ներսես բեյի կինը հինգ հատիկ էլ չէր տվել իր հարևանուհուն և մինչև անգամ Լալազարանց տանը այդ առթիվ ասել էր.

- Անցյալ տարի կոֆեն կրակի վրա մի քցելու ցիկորիա ուզեցի, թե՝ ես էլ հյուր ունեմ, ինձ հերիք չի... Հապա ես էդ կմոռանա՞մ...

Բայց գժտության առիթն այդ չէր, այլ շների մոլությունը, որի ընթացքում կատաղած վարունգի ծիլերը արմատախիլ տրորվել էին։ Կարճիկ Ներսես բեյի կինն այդ համարել էր նախանձից տրաքված հարևանուհու գործը, և յոթ օր երկու հարևան պարտեզներից լսվում էին մերթ հանդարտվող և մերթ 20 բորբոքվող կռվի աղմուկ, անեծք և անվայել խոսքեր... Յոթ օր, յոթ գիշեր երկու տունը նման էին երկու բերդի, որտեղից լսվում էին ռմբակոծության ձայներ։ Հաստ Ներսես բեյը նիհարեց, որովհետև նրա կինն այդ օրերին ոչ դոլմա էր եփում, ոչ կոլոլակ, այլ եփում էր այնպիսի խառնափնթոր կերակուր, որ կվայելեր խարչևնի պահող Թևատորոսին։ Ներսես բեյը միայն սովից խեղճացավ և խեղճանալով հանձնառու եղավ, որ Կարճիկ Ներսես բեյը մի ոչինչ մարդ է, գնչու է և նույնիսկ ասաց, որ հարկային տեսուչ Նիկիֆոր Վասիլիչը նրանից շատ է անգոհ...

30 Իսկ հարևան բերդում ռմբակոծությունը դադարեց միայն այն ժամանակ, երբ Կարճիկ Ներսես բեյը խոստովանեց, թե անցյալ տարի իշխան Այլախիարին գիշերվա կեսին գնաց պարտեզ և որովհետև շատ ուշացավ, ինքը ևս գնաց պարտեզ և ջրածակի մոտ, այսինքն այնտեղ, ուր առուն պատի միջով մտնում է հարևանի պարտեզը,- այդտեղ ինքը տեսավ իշխանին