Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/460

Այս էջը հաստատված է

և տիկին Վարսենիկը նմանապես իրենց պարտեզումն էր... Կարճիկ Ներսես բեյն ուրիշ ոչինչ չխոստովանեց իր կնոջը, որովհետև նախ այդ նկատելուց հետո նա անմիջապես տուն էր վերադարձել և ապա նա չկամեցավ անառակ պատմությունով վարակել իր կնոջը։ Նա միայն այդ խոստովանեց, որովհետև կինն իսկույն դեմքը ձեռքերով ծածկեց, ինչպես ամոթխած կին, որ այդ ձևով պաշտպանում է իր կուսական լսողությունը։

Դրանից հետո երկու բերդերի միջև սկսվեց խրամատային 10 խուլ կռիվ, և երբ տիկին Վարսենիկը մի աղջիկ ծնեց, թվաց թե նրա կողմը հաղթեց, և հույս կար, որ կնունքի առթիվ կարող էր վերջանալ նրանց կռիվը, բայց երկու շաբաթ հետո Կարճիկ Ներսես բեյի կինը ևս մի աղջիկ ունեցավ և նրանք այդպես էլ չհաշտվեցին։

Ի պատիվ երկու Ներսես բեյերի պետք է ասել, որ անձնատուր լինելով իրենց կանանց, նրանք այնքան հեռու չգնացին և իրար ոչ մի անվայել խոսք չասացին։ Նրանք նույնիսկ իրար հետ խոսում էին, երբ հարկային տեսչության տեղեկագրերը Կարճիկ Ներսես բեյը ռապորտով ուղարկում էր իր հարևանին։ 20 Մինչև անգամ չինովնիկների կլուբում, երբ բարակա էին խաղացել, Հաստ Ներսես բեյը հարևանին շատ ազնիվ և քաղաքավարի ասել էր.

- Թուղթը ձերն է, հավաքեցեք...

Ահա այդ չնչին թշնամության պատճառով հարկավոր չի մտնել Կարճիկ Ներսես բեյի տունը։ Նաև կարող ենք խանգարել Լուսիկին՝ Կարճիկ Ներսես բեյի մեծ աղջկան, որը օգտվելով հետկեսօրյա խաղաղությունից, Ժորժիկի նամակի պատասխանն ահա տանում է դեպի պատը՝ ջրածակի գլխին։ Իսկ Ժորժիկն ընկուզենու տակ անհամբեր ծխում է և սպասում 30 է ազդանշանին։

Կարճիկ Ներսես բեյի տնից վերև դարձյալ բեյի տուն է՝ Խուրշուդ բեյի տունն է։ Այդպես էր Գորիս քաղաքում. երբեմն մի շարքի ընկնում էին քսան-քսանհինգ բեյի տներ, ինչպես ճոթի մաղազաները։ Երբեմն այդ շարքը ընդհատվում էր վաճառականների տներով և նաև մի այնպիսի տնով, որի տերը