Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/462

Այս էջը հաստատված է

տեսքով մարդիկ, որոնք ոչ ռուս էին, ոչ ղիլանի քուրդ, ոչ կլայեկ անող լեզգի ոչ խոյերի կլլան էին, այլ Հայըստունցի էին։

Ինքը՝ Հայաստանցի Ավետիսը, ոչինչ չէր պատմում։ Նրանից այդ մասին չէին հարցնում։ Նրան միայն ասում էին.

- Ավետիս, մի սաժեն քար է պետք... Հի’նչ ես ասում,- իսկ Ավետիսը ոչինչ չէր ասում, այլ տաս օր իր էշով գետից մի սաժեն քար էր կրում։

-Ավետիս, անտառապահին ես ասել եմ փայտի համար... 10 Քանի եղանակները լավ են...- և ասողն ուրիշ ոչինչ չէր ասում, որովհետև գիտեր, որ Խուրշուդ բեյի փայտը կրելուց հետո Ավետիսը պիտի կրի նրա փայտը. էշի և յուր սեփական մեջքով թագավորական անտառից պիտի կրի նրա փայտը։

Իսկ մոտիկ հարևանները միայն այն գիտեին, որ Ավետիսի ապրած զերզամբան լիքն է գեշ, սև և պեպենոտ աղջիկներով, որոնք երբեմն արևի տակ նստում էին, և ով նրանց տեսներ՝ միտք էր անում, թե Հայըստունցին ինչպես պիտի տեղաց անի այդքան աղջիկների, և նրանց ով կառնի։

20 Բայց առնում էին։ Երկու տարին մի անգամ Ավետիսը տան դալով, հետը բերում էր կոշկակարի մի աշակերտի, որ մանկուց քել էր, մի կաղ երիտասարդի, որ բրուտի արհեստանոցում կավ էր շաղախում,- վերջապես մի նախրապանի, որը, լսելով, ուներ իր սեփական կովը և նույնիսկ Խուռուփի ձորում ուներ սեփական այգետեղ։ Միայն մի անգամ կոշկակարի քել աշակերտը, բրուտի մշակը և նախրապանն աչքի տակով նայում էին Ավետիսի մարդու գնացող աղջկան, և մի շաբաթ հետո ներքնահարկում հարսանիք էր... Վերի հարկից մի գիշերով տալիս էին մեծ կարպետը, մի քանի ափսե, պղինձը, 30 հարևանները ով մի քիչ յուղ, ով բրինձ, ով մի հնամաշ զգեստ, որ եթե հարսնացուին փոքր էր, Ավետիսի կինը պահում էր նրանից կրտսեր աղջկա համար։

Ծախքի մեծ մասը հոգում էր տիկին Օլինկան, Հայ Կանանց Միության երկարամյա նախագահուհին։ Եթե քրքրենք այդ Միության ժապավինյալ հաշվեմատյանը, գրանցված