Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/464

Այս էջը հաստատված է

Էր կրել, բայց ինքը ոչ տուն ուներ, ոչ տնատեղ, այլ ուներ յոթ աղջիկ, միշտ յոթը, որովհետև մեկին մարդու տալուց հետո, դեռ տարին չբոլորած, ծնվում էր նրա նման մի աղջիկ, և նույնիսկ պատահում էր, որ հարսնամայրն աղջկա հարսանիքին պարում էր երկու հոգով։

- Հերիք է, մեղք ես, աղջի,- ասում էին հարևանուհիները Ավետիսի կնոջ, երբ Ավետիսը նորից մի հինգանոց էր աշխատում, իսկ կինն սկսում էր անիծել ամուսնուն։ Կինն այնպես դառն էր դժգոհում և այնպես էր նկարագրում ամուսնու 10 զորությունը, որ հարևանուհիները՝ տիկին Վարսենիկը, Խուրշուդ բեյի կինը, Անիկա տյոտյան երբ լսում էին քար կրող Ավետիսի ոտնաձայնը, բարձրանում էին պատշգամբը՝ լոտո խաղալու։

Հայաստանցու բնակած զերզամբայի գլխին ապրում էր ինքը տանտերը՝ Պավլի բեյ Օրբելյանը։ Ամեն կողմից նշանավոր այդ բեյը ոչ միայն «Մշակի» անխափան ընթերցողն էր և չէր ծառայում պետական հիմնարկում, այլ առանձնացած ապրում էր տանը, ինչպես իշխանը դղյակում,- Պավլի բեյը ոչ միայն հայտնի էր ռուս քահանայի հետ ունեցած ընդհարումով 20 այլև ուներ իր անձնական նպատակը։ Ինչպես Հաստ Ներսես բեյը, նա միայն ռապորտ չէր գրում, չէր ուտում և չէր քնում և քնելուց հետո բարակա չէր խաղում, այլ ուտելուց և քնելուց հետո Պավլի բեյն առանձնանում էր այգու խորքը և այնտեղ մտածում էր... Սյունյաց նախարարության հին և գալիք ժամանակների մասին։

Գորիսի բեյերի մեջ նա միակն էր, որ պատրաստի ծխախոտ չէր ծխում, այլ Եփրատ Երեմի խանութից գնում էր դատարկ գլանակներ, որոնց Պավլի բեյն իր ձեռքով լցնում էր մեղրաջրով թրջած ծխախոտ։ Այդ գլանակների տուփի մեջ 30 լինում էր մի անակնկալ թղթի թիթեռ, գունավոր դրոշակ և այլն․․․ և ահա ամբողջ փողոցի երեխաները հավաքվում էին Պավլի բեյի բակը, երբ նրանք լսում էին, թե Պավլի բեյը բաց է անում նոր տուփ։ Եվ այդ օրերին վա՜յ էր Հայաստանցի Ավետիսի աղջիկներին, որովհետև մինչև անգամ վեց տարեկան տղան կծեծեր հարսնացու աղջկան, եթե նրանք չմտնեին ներքնահարկը։ Իսկ Պավլի բեյը սպասում էր այնքան,