Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/470

Այս էջը հաստատված է

Նրանցից ոմանք զարմացած նայում էին նրա սպիտակ շապիկին՝ եզերքը կարմիր կար, նայում էին մաքուր կոշիկներին, գուլպաներին և նախանձում էին։ Նրանց մեջ տղաներ կային, որոնք միայն մի շապիկ ունեին, քաթանե հաստ շապիկ, որ հագնում էին միայն ձմեռը։ Եվ այդ փոքրիկ վայրենիներն այնպես էին նայում, ինչպես նախամարդը կնայեր Տեր զի բազում ավագ քահանային։

«Ռուսները» հեռանում էին, սպառնալով հեռվից, երբեմն ապահով հեռվից քար էին շպրտում, և այն Ժամանակ 10 Հին ճանապարհի տղաները նրանց քշում էին մինչև թագավորական փողոցը, մինչև Մանուչար բեյի փողոցը և վերադառնում էին գետափ, որտեղ նրանք թագավոր էին։

Հին ճանապարհը թեև խուլ փողոց էր, բայց նշանավոր էր իր ալամ եսիր տղաներով։ Նրանց հայրերը՝ արհեստավորներ, ապա խարչևնի Թևատորոսը, որի ճաշարանում երկու կոպեկով «կես պորցի» բոզբաշ էին ուտում Ամիր Աստանը, սալդատ Երանոսը, Ճոլուն Կևին, Քյաթառան, նաև Բազարնիկ Խաչին, որ սեփական տուն ուներ Հին ճանապարհի վրա,- այդ մարդիկ կազմում էին մի առանձին խավ, 20 մի քարացած շերտ, որ գալիս էր հին Կյորեսից, ինչպես Հին ճանապարհը Կյորեսի հին ճանապարհն էր դեպի Միջնահանդ, դեպի Սպիտակ քարերը՝ այն խոտհարքներն ու արտերը, որ վաղ ժամանակ եղել էին Կյորեսի հողագործների կալվածքը։

Այդ փողոցը տանում էր դեպի Շենը հին շուկայի հրապարակով, այնտեղ, ուր ներկարարի կարասներն էին, Մանգասար դայու հնաձև խանութը, համետ կարողներ և դարբիններ և որտեղ Ափունց Ակու ամին աշխարհի չորս ծայրից ստանում էր ձորկեցիների տխուր նամակները...

Հին ճանապարհով էր անցնում Շենի նախիրը, երբ 30 տավարածը նախիրը քշել էր Սանդ աղբյուրի ձորը։ Կյորեսեցիներից նրանք, որոնց կալերը ջրաղացների մոտ էին, այդ փողոցով էին խուրձ կրում, որովհետև քաղաքի մյուս փողոցներում արգելված էր երթևեկությունը խոտ և հունձ կրողների, նախրի և նախրապանի։ Հին ճանապարհը Կյորեսն էր Գորիս քաղաքի մեջ, Կյորեսն էր երկարածոր լեզվով, դժվար անուններով և խրթին բարբառով, իր գերի երեխաներով, որոնք Շենի