Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/476

Այս էջը հաստատված է

Էին, թե ինչպես մի անգամ երեքով գնացին Մեղրաքերծի այգիները...

Մենք սկսեցինք գետափի ջրաղացներից և Կյորեսի հին շուկայի միջով մտանք իսկական շուկան, որ Գորիսի թագն էր, նաև տեսանք այդ թագի գոհարը՝ Պասաժը, գոհարեղենի և ակնեղենի խանութներով, Եփրատ Երեմի կոլոնիալ մագազիններով՝ Կուր դը բեժա, Դրուժբա, Նադեժդա և նույնիսկ Սասուն անունով, որ մյուս անունների մեջ 10 օտարոտի էր, ինչպես հայաստանցի Ավետիսը բեյերի և վաճառականների փողոցում։ Որքան մեր ուժն էր, աշխատեցինք ճշմարիտ նկարագրել Ավագիմովների ավագ եղբայր Սողոմոնին, որին մենք չենք անվանել Ամբարի կատու, այլ գործ ենք ածել ժողովրդական անունը,- Ամբարի կատու Սողոմոնի ծանր զբաղմունքը և անկաշառ մտահոգությունը՝ սոված գյուղացիներին ապահովելու ալյուրով և այն վաճառել առքի գնից պակաս, ինչպես երդվում էր նա, ձեռքը խփելով մեռոնաջրած երեսին։ Ոչինչ չենք ավելացրել խոջա Մակիչի բնածին բարության վրա և նորից վկայում ենք, որ նրա սահմանած հաստատուն կանոնն էր 20

հաճախորդին դատարկաձեռն ետ չվերադարձնել, որովհետև այդ նրա

համար անպատվություն էր, ինչպես եթե հյուրը նրա սեղանից վեր կենար առանց մի կտոր հաց կտրելու։ Իսկ ինչ վերաբերում է նորահարսին նվիրած վարդ թաշկինակին, այդ կարող է հաստատել հենց, օրինակ, նորուեցի Սիմոն Նարինյանը («Նարինի թոռ Սիմին»), որն ի տրիտուր երեք արշին պատանքի կտավի, երեք տարի հետո խոջա Մակիչին նվիրել էր իր միակ կովը, նաև ասել էր.

- Աստված թող գլխիդ խռով չանի իմ կովը, խոջա Մակիչ...

30 Նույն արդարամտությամբ նկարագրեցինք Եփրատ Երեմի առևտրական կշիռը Գորիս քաղաքում, նրա խոսակցությունը Լյուդմիլլա Լվովնայի հետ, հոր՝ խոջա Մակիչի ներկայությամբ։ Ասում ենք առևտրական կշիռը, որովհետև Եփրատ Երեմը քաղաքում այլ կշիռ ևս ուներ, ավելի ճիշտ կշիռներ ուներ։ Նա պարագլուխն էր երիտասարդ վաճառականների, քաղաքային դումայի դեպուտատն էր, և պրոգրեսիստները,