Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/492

Այս էջը հաստատված է

բառը։ Թարգմանը թարգմանում է գնդապետ Կուռոյին և սպարապետին՝

— Զանգեզուրը բնական Վերդեն է...

— Եվ այս Վերդենը մենք ոչ ոքի չենք զիջի,— ասում է գնդապետը։

Գալիս են ձիավորների երկրորդ չորսը՝ նույն կարգով։ Այդ նույն ժամանակ ձիավորների թիկունքում՝ նրանց մեջ, որոնք սպասում են հերթի, տեղի է ունենում հետևյալը․

Մի ձիավոր խնդրում է մի երիտասարդ ձիավորի՝

10 — Լավ․․․ պաչի, հետո արի թքի...

— Չէ, չեմ անի։

— Դե լավ, մի պաչի, մենակ կռացի վրան... խանչալիդ քարը վեր չի ընկնի հո...

— Ասեցի՝ չեմ անի։

— Ուզում ես մեզ կրա՞կը քցես...

Գալիս են ձիավորների երրորդ չորսը։

Այդ րոպեին ամբոխը ճեղքելով հրապարակ է մտնում Սմբատ Խոջաբաղունցը՝ բանտապետ և պարետ կամ, ինչպես ինքն էր իրեն անվանում՝ «Սմբատ, կամենդանտ զանգեզուրսկի»․․․ 20 Ինչո՞ւ է ուշացել՝ խմո՞ւմ էր, թե՞ անհետաձգելի գործ ուներ,— բայց նրա դիրքը, քայլվածքը, նրա երկու թիկնապահները՝ յափունջիների մեջ, որոնք բազմությունը ճեղքում են, բայց չեն հանդգնում առաջ գալ, այլ միայն ճանապարհ են բացում Սմբատի համար,— այդ ամենը ցույց է տալիս, որ Սմբատն ինչ-որ ուժ է, իրական ուժ, ավելի հզոր, քան «թանաք լիզող» Գեդեոն վարժապետը և «մինիստր» Բոչկա-Զախարը։ Սմբատը ազդեցիկ ֆիգուր է, ու թեև արտաքինով տարբերվում է զինվորական տարազ հագած սպաներից, բայց «գործերով», թալանով, մարդասպանությամբ և վայրագություններով անուն 30 հանած ֆիգուր է։

Մայոր Նիբբոնի աչքից չի վրիպում, որ Սմբատը հարբած է։ Բոչկա-Զախարը ինչ-որ բան է շշնջում Գեդեոն վարժապետի ականջին (շշնջում է, թե «մեզ համար մեծ խայտառակություն է Սմբատի այդպես երևալը»)։ Մայորը որևէ անհանգստություն չի ցույց տալիս, այլ միայն հետաքրքրությամբ