Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/494

Այս էջը հաստատված է


և ասիականի անճաշակ խառնուրդ, բայց ամեն ինչ թանկագին է, որովհետև իրերը ինքը խոջան է գնել «վաղ ժամանակ»։

Նստել են մայոր Նիբբոնը, նրա ադյուտանտը, նրա թարգմանը, «սպարապետը» և Գեդեոն վարժապետը։ Գնդապետ Կուռոն քարտեզի վրա ցույց է տալիս ճանապարհը և ասում է.

— Բաքվից Թուրքիա ամենակարճ ճանապարհն անցնում է Զանգեզուրի վրայով։ Այդ միակ շոսեն է...

Թարգմանը թարգմանում է և առհասարակ հետագա ամբողջ 10 խոսակցության ժամանակ այսպես է, հաճախ թարգմանն ու խոսողը միաժամանակ են խոսում և զուգընթաց հնչում են բառեր՝ անգլերեն և հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Անգլերեն բառեր։ Խոսում է մայորը․ թարգմանը՝

— Բրիտանական միսիան հավաստիացնում է, որ Զանգեզուրը կազմում է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը և․․․

Նույն միսիայի մի այլ մայոր Բաքվում նույն բառերով հավաստիացնում էր, որ Զանգեզուրը կազմում է Ադրբեջան հանրապետության անբաժանելի մասը։

20 «Սպարապետը»․-

— Մեր հույսը մեր մեծ դաշնակիցներն են և մեր զենքը։

— Ինչո՞վ կարող է օգտակար լինել բրիտանական միսիան։

— Թող Ադրբեջանը դադարեցնի արշավանքը Զանգեղուրի դեմ։

Գնդապետ Կուռոն․-

— Եթե նրանք կարողանան պաշտպանել Բաքուն հյուսիսից...

Մայորն ակնհայտ զգաստանում է, կորչում է նրա «դիվանագիտական լրջությունը»։ Բանն այն է, որ, ինչպես ասում են, 30 գնդապետը խփեց մեխի գլխին։ Միսիայի բուն նպատակն է հեշտացնել Ադրբեջանի վիճակը «Հյուսիսի վտանգի», այսինքն կարմիր բանակի արշավանքի դեմ։ Գնդապետ Կուռոն այդ լավ է հասկանում։ Եվ շարունակում է.

— Եթե ընկավ Բաքուն, այն ժամանակ միակ ամրոցը Զանգեզուրն է... Հակառակ դեպքում կարմիրներն այս