Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/495

Այս էջը հաստատված է

կարող են միանալ Թուրքիային, և դաշնակից հրամանատարությունը կհանդիպի մեծ անախորժությունների...

— Գնդապետ, կարմիրները մեզ համար վտանգ չեն... թող նրանք շուտ գան և շատ գան...— ընդհատում է «սպարապետը»։

Դուրսը ձյունամրրիկ է։ Քամին ձյունի բյուրեղները զարկում է լուսամատին։ Ապակիները զրնգում են,— «սպարապետը» և մայորը այն կողմն են նայում։ Նրանց թվաց, թե բախեցին պատուհանը։ Գնդապետը մոտենում է սեղանին։ Լռություն է։ Մայորն ինչ-որ բան է ասում. հասկանալի է միայն «բոլշևիկ» 10 բառը, որ հնչում է երկու անգամ։

Թարգմանը՝

— Ձեր հանրապետությունը դեռ երիտասարդ է, որպեսզի բոլշևիկները նրա համար վտանգավոր չլինեն...

Ուստի մայորը զգուշացնում է ձեր ներքին թշնամուց, ձեր բոլշևիկներից

— Օ՜, ոչ,— և «սպարապետը» արհամարհանքով ժպտում է։

— Նրանք անվտանգ վայրում են, և, բացի այդ, գնդապետը (ցույց է տալիս Կուռոյին) նրանց լավ է ճանաչում՝ դեռևս Դենիկինի ֆրոնտից։

20 Մայոր Նիբբոնն և ուրախ է, և գոհ է։ Նա բազմիմաստ Ժպիտով ոտքի է կանգնում և սեղմում գնդապետ Կուռոյի ձեռքը։ Բոլորը ոտքի են։ Թվում է թե հրաժեշտ են տալիս, և ամեն ինչ ասում է լուռ տեսարանը՝ միասնական ճակատ Կարմիր բանակի դեմ։

Հետզհետե խավարում է։

3

Նույն սենյակն Է կամ նման մի սենյակ։ Գնդապետ Կուռոն զայրացած գնում գալիս է սենյակում։ Արձանի նման կանգնել են պարուչիկ Ամիրջանովը՝ կոնտրռազվետկայի պետը 30 և Սմբատ Խոջաբաղունցը՝ «կամենդանտ զանգեզուրսկի» և բանտապետ։

Գնդապետը սեղանի վրայից վերցնում է մի թուղթ և ծամածռելով բերանը, կատաղած կարդում է.