Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/498

Այս էջը հաստատված է

Երիտասարդը գլուխը տարուբեր է անում։ Նա համաձայն չի: Գարեգինը շարունակում է.

— Դուք դեռ անփորձ եք... Գուցե չդիմանաք և ավելին ասեք... Հետո, միևնույն է, նրանք ինձ կենդանի բաց չեն թողնելու։ Դրա համար էլ ինձ վրա քցեք ամեն ինչ։ Բայց...

Մյուսները ևս հավաքվում են նրա շուրջը։ Գարեգինը սրտի խորքից, ինչպես վերջին կտակ, ասում է.

— Բոլորդ պիտի երդվեք, որ եթե ձեզ բանտից ազատեն, մինչև վերջ պիտի կռվեք հեղափոխության համար...

10 — Մենք միասին կկռվենք,— բացականչում է երիտասարդը։

Այդ վայրկյանին բանտի դարպասը խփում են։ Լսվում է նաև մաուզերի կրակոց: Կալանավորներն իրար են նայում՝ ի՞նչ կարող է լինել։

Բանտի դարպասն է՝ փողոցի վրա։ Սմբատը ճակատը հենել է դարպասին, որպեսզի վայր չընկնի։ Նրա ձեռքին՝ բաց մաուզերը։ Այդ նա էր դարպասը խփում, նա էր կրակեց մաուզերից:

Բանտի փոքր դռնակից հսկիչի աչքը դուրս է նայում, ճանաչում 20 է բանտապետին, ապա բաց է անում փոքր դուռը, և բանտի բակն է մտնում Սմբատը։

— Ուրեմն ի՞նչ...,— հարցնում է բանտապետը արյունոտ տրանսի մեջ,— հարցնում է անիմաստ, և հերթապահ հսկիչը ահից չգիտե ինչ պատասխանի։

— Հը, ուրեմն ինչ,— և հարբած օրորվում է։ Երևում են երկու ուրիշ հսկիչներ, որոնք վախենում են մոտենալ։ Նրանցից մեկը ներս է վազում։

— Ես ո՞վ եմ․․.

— Դու... Դուք... պարոն բանտապետն եք։

30 — Չէ, չէ, ես ո՞վ եմ...

— Դուք...— վախեցած կմկմաց հսկիչը և չգիտե ինչ պատասխանի։

— Ես ո՞վ եմ,— նորից է հանում մաուզերը։ Հսկիչը դողում է։

— Ես Խոջաբաղունց Սմբատն եմ, չէ՞...— և ձեռքը խփում է կրծքին։