Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/499

Այս էջը հաստատված է


— Այո, հրաման ձեզ...

— Դե բաց արա բոլշևիկների կամերը...

Սմբատը մաուզերից կրակում է, դուրս են վազում հսկիչներ, պահակներ։ Վերին հարկի վանդակներից ներքև են նայում կալանավորները։

Սմբատն օրորվելով նետվում է ներս։

Բանտի ներքնահարկ և կիսախավար միջանցքը։ Լսվում է ոտնաձայներ և բանալիների զրնգոց։

Պահակը, որ զինվորի զգեստով է, դռան անցքով շշնջում է․

10 — Հարբած է,— և կանգնում է դռան մոտ։

Նույն կամերն է, ներսում՝ կալանավորները դեպի դուռն են կրում մատրասներ, բարձեր, տաբուրետներ։ Մեկը տաբուրետը ձեռքին՝ կանգնել է։ Ճրագը տանում են դեպի անկյունը։ Գարեգինը բղավում է․

— Ցած նստեք...

Երեքը նստում են՝ մեջքները հենած դռան առաջ դարսած իրերին։ Մեկը կանգնել է կամերայի անկյունում։

— Բաց արա դուռը․․․ Ես․ դրանց,— միջանցքում բղավում է Սմբատը։

20 Հսկիչներից մեկը փորձում է բանալին։ Հրում է։ Ներսից սեղմում են։ Գարեգինը դռան անցքից կանչում է.

— Վերջ տվեք ձեր անիրավություններին...

Այն գեղեցկադեմ երիտասարդը, որ նստել է ներքև և դուռը պահողներից է, նրան մի կողմ է քաշում, շշնջալով.

— Կկրակի շունը...

Դրսից Սմբատը գազազած հրում է։ Հրում են նաև հսկիչները, որոնցից երկուսը ձևացնում են, թե հրում են։

— Բաց արեք...— բղավում է Սմբատը։ Նորից են հրում։

Դուռը կիսաբաց է լինում, բայց ներսից ուժ են անում (մոտենում են նաև 30 հեռու կանգնածները) և դուռը նորից փակում են։ Սմբատը մի կողմ է հրում հսկիչներին, որոնցից մեկն ընկնում է, ապա մի քանի քայլ ետ գալով, առաջ է վազում և ոտքով դռանն այնպես է խփում, որ դուռն ավելի է բացվում և այդ հարվածից ներսը, հրողներից մեկը գլորվում է։

Ներսում՝ շփոթ, իրարանցում։ Բայց այդ տևում է մի վայրկյան։ Գարեգինն առաջ է նետվում, բղավելով՝