եթովպացոց բեկորները։ Եթե դուք անգամ մը տեսած ըլլայինք թե ի′նչ պատվական երկիր էր փղշտացոց աշխարհը, Եթովպիա քաղաքը։ Մատթեոս Ուռհայեցին կվկայե, որ ութերորդ դարին Եթովպիան ուներ...
- Գիտե՞ք ինչ։ Այդ ամենը բարի... Մենք մեր խոստումից հետ չենք կենա։ Կառուցեք այդ քաղաքը կամ գյուղը և ինչքան շուտ, այնքան լավ։
Պետը ձեռքը գրչին այնպիսի վճռականությամբ մոտեցրեց, որ Մարչը մտքում ասաց.
10 - Ալ լմնցավ, ելի′ր ու նորեն խնդրե′։
- Ուրեմն խոսք կուտաք, որ հողը մեզի պիտի հատկացնեք և այն ժամանակ...
- Այո՜, ձերն է, կսպասենք...
էլ ուրիշ ի՞նչ էր մնում Մարչին, եթե ոչ ճեպընթացի նման փողոցում ոչ ոքի և ոչինչ չնկատելով հասնել հյուրանոց և հասնելուց անմիջապես գրկախառնվել հավատարիմ Անթանոսյանի հետ, որը նրա բացակայության ժամանակ Արմենիո պատմական անցյալը վերաքննելով, տասնմեկերորդ դարի շեմքին էր, երբ Մարչը բացականչեց.
20 - Փրկվա՜ծ է Նոր Եթովպիան...
Այդ օրը Անթանոսյանն ու Մարչը միասին նախաճաշեցին։ Ճիշտ է, բժիշկ Երանոսը մոտեցավ նրանց, բայց Անթանոսյանին կասկածանքով դիտելուց հետո հեռացավ այն արտահայտությամբ, որ ունենում է մարդ, երբ փողոցի ծայրին երևացող մեկին իր մտերիմին նմանեցնելով, արագաքայլ վազում է, մոտենում և...
- Ներեցե′ք, դուք այնքան նման էի′ք..
Խոսակցությունը փղշտացոց մասին էր։ Մարչը հանձնարարեց Անթանոսյանին փղշտացիներ և եթովպացիներ գտնել 30 և հայտնել, որ քաղաքը հիմնվում է ամենաձեռնտու պայմաններով։
- Հայրենակիցները դրամ կուտան... Ամուսնացողներուն՝ մրցանակ։ Տասը զավակ ունեցող մայրերուն՝ ցմահ կենսաթո¬ շակ։ Փոխասաց մանուկներուն՝ ձրի ուսում... Ցուցակն աճապարանոք ինծի ղրկե, հայտնեմ ուր որ անկ է... Չմոռնամ