Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/500

Այս էջը հաստատված է

— Պինդ կացեք...

Դուռը նորից են փակում: Այդ գեղեցկադեմ երիտասարդը վեր է բարձրանում և դռան անցքից (глазок) կանչում է՝

— Նամարդ, ուժդ կալանավորի վրա ես փորձո՞ւմ...

Նրա կանչը որոտալով արձագանքում է միջանցքում: Սմբատը վայրկենաբար մաուզերը կոխում է դռան անցքի մեջ և կրակում ներս:

Երիտասարդն ընկավ։ Կամերայում ճրագը հանգավ։

Կրակոցի ձայնին ի պատասխան, աղմկում են մյուս կամերաները: Հետզհետե 10 հզորանում է աղմուկը։ Դռներ են ծեծում, կանչում են, զրնգում են շղթաները։

Գազազած բանտապետը մաուզերով դեռ խառնում է դռան անցքը։ Թվում է, թե ուզում է մաուզերը հանել չի կարողանում, կամ իրոք ուզում է անցքը լայնացնել։ Կատաղությունից նա իրեն կորցրել է և արդեն խելագարի է նման։ Իսկ աղմուկը սաստկանում է։

Այս անգամ մեջքով է հրում։ Ներսը լուռ է, խավար է։

Նրա ձեռքից մաուզերն ընկնում է։ Դռան մոտ կանգնած պահակ զինվորը ոտքով մի կողմ է հրում մաուզերը։

20 Սմբատը խելագարի նման է։ Նա ձեռքերը բարձրացրած երկու քայլ է անում, բայց գլխով հենվում է պատին, ինչպես հենվել էր բանտի դարպասին։ Ուժաթափ է, հարբած է, ցնորվածի նման է։

— Կացին բերեք...— թայց ոչ ոք նրան չի լսում: Հսկիչները նայում են, ինչպես խելագարի։ Իսկ դռան մոտ պահակ կանգնած զինվորը նայում է ակնհայտ ատելությամբ և զայրույթից հրացանը ավելի է սեղմել բարձրացնելով գետնից։

— Ուրեմն, ես... Սմբատ Խոջաբաղունց, կամենդանտ զանգեզուրսկի և ցնորվածի նման գլուխը խփում է պատին։

30 Այդպես հետզհետե քարանում է համր պատկերը և միայն շղթաներ են զրնգում՝ հատ-հատ, խուլ և ատելությամբ Սմբատ Խոջաբաղունցին է նայում պահակ զինվորը։