Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/502

Այս էջը հաստատված է

հանդեպ գնդապետը տածում է որոշ հարգանք, որովհետև Գեդեոն վարդապետը Զանգեզուրում «պերսոն» է և նույնիսկ «Ազատ Սյունիքի» խորհրդի նախագահն է։ Ուստի կեղծ մեղմությամբ գնդապետը պատասխանում է.

— Կամերը դեռ լիքն է․․․ Պարուչիկը կարող է նաև ուրիշներին բերել։ Դատեցեք։ Միևնույն է դատարանը պետք է արձակի նույն վճիռը՝ բոլշևիկներին և թուրքերին...- գնդապետը ձեռքով ցույց է տալիս, թե պիտի մորթել նրանց։

Ներսը՝ դռան մոտ, վարագույրի ետև, ինչ-որ խլրտում։

10 Ըստ երևույթին, դռան պահակը չի թողնում, որ Աթա ապերը ներս մտնի, բայց նա ներս է մտնում այն վայրկյանին, երբ գնդապետը ձեռքով ցույց է տալիս, թե ինչ պիտի անել թուրքին և բոլշևիկին։

Բոլորը զարմացած նայում են։ Նրանց է նայում ծերունին՝ վեհ և հանդարտ։

— Ձեր մեջ մեծը հո՞ւ ա...

Նրա միամիտ հարցին գնդապետ Կուռոն ժպտում է։

— Ի՞նչ է, ապեր։

— Տյու ե՞ս,— մատը մեկնելով մի քայլ է անում։

20 - Ասա։

Ծերունին լռում է, ասես հավաքում է իրեն, որովհետև այն, ինչ պիտի ասի և ծանր է, և ահավոր։

Ապա լռության մեջ մի քիչ դողդոջ ասում է.

— Որդուս... դիակը տուր։

Լռությունը սաստկանում է այնքան, որ նույնիսկ հարևան սենյակից լսվում է «Կոդ»-ի աղմուկը։ Գեդեոն վարժապետը հայացքը թաքցնում է։ Նրանք հասկացան, որ ներս մտնողը հայրն է գիշերով բանտում սպանված բոլշևիկի։

— Նրան թաղել են,— մռայլ ասում է Կուռոն։

30 — Չեն թաղել,— հանդարտ պատասխանում է Աթա ապերը, հասկացնելով, թե՝ «չես խաբի, ես լավ գիտեմ․․․»։

Պարուչիկ Ամիրջանովը դժգոհ է։ Նա մոտենոմ է, որ ծերունուն դուրս տանի, բայց գնդապետ Կուռոն նրան աչքով հետ է պահում։ Ծերունին կանգնել է ժայռի նման։

— Ապեր, գնա... Մենք նրան կթաղենք,— ասում է Կուռոն։