Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/507

Այս էջը հաստատված է

ապերն է, Չետանց Վանեսը, մի պաշտոնավոր, այսինքն՝ գյուղական վաշխառու և առևտրական։ Երևում է Պուղանը՝ զինվորի տարազով երկու երիտասարդի հետ, որոնք հրացանով են։ Ծերունիների շարքում նստած է Բախշին՝ բանվորի արտաքինով մեկը։

Չետենց Վանեսը «կռվի» է բռնվել Աթա ապոր հետ։ «Կռիվն» այն մասին է, թե մուսավաթի բանակը կարո՞ղ է մտնել Զանգեզուր, թե՞ ոչ։

- Բա հունց, է՜, հունց,– ծոր տալով ասում է Աթա ապերը,– 10 ապա երկու քարից շինում է կիրճի նման մի բան․ բռնոթամանը՝ մուսավաթի բանակն է, տերողորմյան՝ դաշնակցական զորքը։

- Դե անց կաց, տեսնեմ․․․

Չետանց Վանեսը մատներով, իբրև մուսավաթի զորք, ուզում է անցնել կիրճով։ Աթա ապերը կիրճը սեղմում է և ասում է․

- Հրեդ, է...– ընդհանուր ծիծաղ։

Պուղանն այն կողմից ձայն է տալիս․

- Եկողն ուրիշ է, ուրիշ...

20 Չետանց Վանեսը հարցնում է․

- Հո՞վ ա կյամ, է՜․․․

- Հրեն կյամ ա Իվան ախպերը...

- Բերնիդ մատաղ, Պուղան։

Ռուսը մեզ օգուտ է,- խոսակցությանը խառնվում է Պաշտոնավորը,- գան, ճանապարհը բաց անեն, գնանք Բաքու առուտուրի․..

- Էն քու տեսած Բաքուն չկա,- հեգնում է Բախշին։ Պաշտոնավորը խոժոռում է։ Նրա փոխարեն հարցնում է Աթա ապերը.

- Բա խի՞։

30 - Էս ա կտեսնի,- և Բախշին աչքով է անում Պուղանին։ Այն ժամանակ Չետանց Վանեսը դեռ շարունակելով մտածել «Իվան ախպոր» մասին, ասում է․

- Բոլշևիկը կյամ ա, կյա, վնաս չունի, թաք կյամունիստը կյա վեչ․․․

- Ի՞նչի...