Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/508

Այս էջը հաստատված է

- Այ որդի, նրանից փիս են պատմում: Ասում են օրենք հավատ,- և ձեռքի շարժումով շարունակում է միտքը՝ թե կոմունիստները «օրենք, հավատ» չեն ճանաչում։

- Նրանց ես եմ տեսել,- ասում է Բախշին,- երկուսն էլ Լենինի ծրագրին են։

- Լավ, էդ որ ասում են Լենին, հի՞նչ մարդ ա․․․

Այդ խոսքի վրա հրապարակով անցնում է գյուղի դաշնակցական խմբապետներից մեկը։ Նա ուզում է մոտենալ հրապարակում նստածներին, մինչև անգամ Պաշտոնավորը նրան տեղ 10 է անում՝ նստի, բայց որովհետև մյուսները լռում են և ճնշվում են նրա ներկայությունից,– խմբապետը հեռանում է, ցույց տալով, որ իբր թե մի տեղ էր գնում և պատահաբար մտավ հրապարակը։

- Մաուզերը տես, մաուզերը...

- Կոթն էլ արծաթ․․․

- Չէ, ոսկի...

- Բա էլ ի՞նչ խմբապետ, որ կոթն էլ ոսկի չլինի։

Այդպես ծաղրում են նրան Պուղանը, Բախշին և զինվորներից մեկը։ Պաշտոնավորը դժգոհ, գուցե նաև երկյուղից, հեռանում 20 է։

Բախշին նրա ետևից ասում է․

- Բաքու գնացողին տես... կարծես պիտի գնա մասլոնչի դառնա...

- Է՜հ․․․- խոր հառաչում է Աթա ապերը,- ե՞րբ պիտի մեզ մի լույս բացվի․․․

Տխուր են։ Մտածում են։

Այդ ժամանակ Պուղանը շրջվում է ետ։ Նրա թիկունքում նստած ննջում է աշուղը։ Պուղանը նրան արթնացնում է․

- Խաղ ասա, է՜․․․ ի՞նչ ես քնել։

30 Նրան տեղ են տալիս, և աշուղը նվագում է, երբեմն երգում է․

«Չծաղկած վարդը պուկում են,
«Խոսեք, Զանգեզուրի լեռներ․․․
«Ջահելներին կոտորում են,
«Ասեք, Զանգեզուրի լեռներ․․․