Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/509

Այս էջը հաստատված է

Պուղանը աշուղին՝

«Հեն ա կյամ են, է՜, կյամ են...»

Աշուղը խլում է, նրա խոսքը և երգում է նոր կրկնակ. «Հեն ա կյամ են, հեն ա կյամ են...»

Ունկնդիրները ժպտում են՝ նրա համար, որ «կյամ են», նաև նրա, որ իրենց աշուղը հնարամիտ է, իսկ Պուղանը բուռն ուրախությունից գլխարկը գետնովն է տալիս.

- Ախր, ե՞րբ պիտի լինի... (Խավարում )

2

Անձրև է։

10 Կիսամութ այգի։

Մի տակառ պառկեցրել են. տակառի խորքում մոմ է վառվում։ Մեկը կիսով չափ մտել է տակառի մեջ և գրում է։ Մարմնի կեսը դուրսն է. անձրև է կաթկթում, բայց տակառի խորքում և լույս է, և լույսը դրսից չի երևում, և անձրևը չի կաթում։

Հազիվ երևում է Քրիստի դեմքը։ 5-6 ստվերներ։ Զանգեզուրի ընդհատակյա կոմիտեն քննում է ապստամբության հարցը։ Կարմիր Բանակն արդեն մտել է Ղարաբաղ։

- Էհ, իմ ճանապարհը երկար է,- ասում է Մակիչը։ 20 Տակառի մեջ գրողը ինչ-որ թուղթ է տալիս Քրիստին։ Վերջինս մոմի լույսով կարդում է՝ կնքում է, տալիս է Մակիչին.

- Մի լավ ընկերոջ ձեռքով...- Մակիչը թուղթը պահում է։

- Անց կացրու սահմանը...- Քրիստը ձեռքը մեկնում է։

- Մակիչ... ուրեմն, սկսում ենք,– ասում է Քրիստը և սեղմում է Մակիչի ձեռքը։ Հազիվ նշմարվող ժպիտ։ Մակիչը քայլում է դեպի դուռը։

Դուրսը սարսափելի անձրև է։ Այգու մեջ տնակը, որտեղ 30 ժողով էր։ Ներսը ոչ թե անձրև էր, այլ կտուրը կաթկթում էր։

Հանկարծ որոտում է, կայծակը լուսավորում է այգին, տնակը։ Մակիչի սիլուետը։ Եվ երբ խավարը թանձրացավ, թվաց, թե խավարը կլանեց Մակիչին։