Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/51

Այս էջը հաստատված է

ըսելու, որ Եթովպիո բնակիչներու կրծքին վրա նշան մը պետք է կախել, վրան Բալիքյան Անդրեասի անունը գրված։

Անթանոսյանն ուտում էր։ Անթանոսյանր ժպտում էր, և նրա հոգին թոկը կտրած և պարտեզն ընկած հորթուկի պես մեկ վեր էր թռչում, մեկ ցատկոտում խոտերի վրա և ուրախությունից բառաչում։

- Տեր Հուսիկին ալ ես կհայտնեմ, որ պատրաստ մնա։

Այդ օրը եթե մեկը քաղաքից հեռացավ թևեր առած, եթե մեկը մինչև կայարան հասնելը աչքերը երկնքից ցած չխոնարհեց և գնացքում օրորվելիս տոմսակի փոխարեն կոնդուկտորին 10 Հովնաթան Մարչի այցետոմսը մեկնեց,- այդ մեկը Անթանոսյան Հմայակն էր, ապագա մեծ քաղաքի հիմնադիրներից, որ նոր քաղաքին էր նվիրել սիրտն ու հոգին։

Հյուրանոց գալով Հովնաթան Մարչը սեղանի վրա մի քանի նամակներ գտավ և մի հրավիրատոմս՝ մասնակցելու Գրասիրաց ընկերության հավաքույթին, նվիրված քանքարավոր քնարերգակ Տաղավարյանի ծննդյան հարյուրամյա տարելիցին։ Մարչն ագահությամբ բաց արեց կապույտ ծրարը։

«...Կգրեք, որ հաջողակ եք։ Հոս Ձեր անունին շուրջը կդառնա ամեն ինչ... Սիրտս որքան ուրախ է, եթե գիտնայի՜ք...։ 20 Կհիշեմ օրը, երբ մեկնեցաք և կմխիթարեմ զիս այն մեծ գործով, որուն ղեկավարն եք։ Նորություններ չկան... Անցյալ օրը Ձեր բնակարանը գացինք։ Ամեն ինչ առաջվա պես է։ Կուղարկեմ անթիվ ողջույններ...։ Բախտավոր սեպեցեք Ձեզ, որ հայրենի հողի վրա կկոխեք։ Հանգանակությունն արդեն սկսած ենք։ Գումար մը կա։ Գրեցեք՝ մեր հայրենակիցները պետք ունի՞ն հագուստներու, կոշիկներում. Բավական հավաքած ենք..․»։

Մարչը մի անգամ էլ նայեց նամակի այն տողերին, ուր ասված էր «Սիրտս որքան ուրախ է... Կհիշեմ օրը...»։ Մարինե 30 Քրաջյան, ոսկեգանգուր խոպոպիկներ և շրթունքներ, որոնց նմանը չկան օվկիանոսի երկու ափին էլ։ Բնակարանը... Եվ այլն, և այլն։ Դեպքեր, որոնց վերհիշելիս Հովնաթան Մարչը իրավունք ուներ մահճակալի վրա պառկելու և աչքը անթարթ հառելու նամակին։ Սպիտակ, փոքրիկ ձեռք... Գրում է... Գուցե հենց այստեղ ժպտաց։ Բայց ինչո՞ւ չի ասում այդ մասին կապույտ