Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/511

Այս էջը հաստատված է


4

Կիսամութ։

Լևոնը հանում է շինելը։ Մակիչը գավկոմի տված թուղթը կարում է նրա փափախի ներսը: Լևոնը հագնում է ուրիշ զգեստ։

Մակիչը նրան՝

- Լևոն, քեզ տեսնեմ... Մեր հույսը դու ես։

Բացվում է նույն քարանձավի դուռը, և դուրս է գալիս մի հովիվ՝ մահակով և մեծ փափախով մի հովիվ։

Մակիչը նայում է նրա ետևից։

5

10 Կես գիշեր է։

Տանը միայն օջախի լույսն է։ Բուխարու ուրվագիծը։ Կաթսան օջախի քարերի վրա։

Մակիչը կրակը մի կողմի է քաշում։ Ապա սրբում է մոխիրը։ Ձեռքը կոխում է և բարձրացնում է մի սալ քար, որի վրա էր օջախի կրակը և կաթսան։ Ապա թևն ավելի խորն է կոխում և թաքստոցից հանում է երկու ատրճանակ։ Քարը դնում է տեղը։ Սոնան մոխիրը փռում է քարի վրա, և օջախը նույն օջախն է, նույն կրակը, նույն կաթսան․․․

Երդիկից ներս է ընկել լուսնի արծաթ սյունը։ Մակիչը 20 ատրճանակները տեղավորելով, կամաց ասում է․

- Սոնա․․․

Սոնան կանգնել է նրա կողքին, երեսի քողը կիսաբաց։

Մակիչը ձեռքը մեկնում է, թվում է թե պիտի գրկի նրան։ Սոնան քողն իջեցնում է, բայց Մակիչը հանում է նրա երեսի կարմիր քողը, արագ համբուրում է քնած երեխային, դեմքի վրա լուսնի լույսը։

- Լավ է,- ասում է Մակիչը. լա՞վ է, որ Սոնան անքող է (և իրոք, լավն է Սոնան բաց երեսով), թե՞ այլ մտքով է ասում Մակիչը։

30 Նրանք դուրս եկան։

Սոնան կանգնել է դռան մոտ։ ժայռերի ստվերները լուսնի լույսով։ Քնած գյուղը։ Մակիչն ահա հեռացավ, բայց հանկարծ ետ նայեց և մոտացավ Սոնային։