Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/513

Այս էջը հաստատված է

Քարանձավի անկյունում Բախշին, յուղոտ տուժուրկան ուսերին երգում է՝ «Смело мы в бой пойдем..․»- երգում է առանք բառերի, նմանեցնելով բայաթու։ Նա երգի եղանակը սովորեցնում է զուռնաչուն։ Վերջինս «որսում է» եղանակը։ Երգի հետ լսվում է զուռնայի կտրտվող, երբեմն սխալ, երբեմն ճիշտ նվագը։ Երբեմն սովորեցնողի ձայնը և սովորողի նվագը կորչում են ընդհանուր աղմուկի մեջ, իսկ երբեմն պարզ լսելի է, որ զուռնաչին. այնուամենայնիվ սովորեց եղանակը, և նույնիսկ մի ուրիշը մատներով թմբկահարում է։

- Կարագին,- ասում է Մակիչը,- ազդանշանը երեք 10 անգամ...- և Մակիչը ցույց է տալիս իր ատրճանակը։

Կարագինը գնդացիրը հանում է։ Մեկը շալակում է անիվները, մյուսը՝ փողը... գնում են։

Խավարում։

7

Գոմի ճրագի լույսով մեկը ձին քաշում է դուրս։ Մեզ ծանոթ խմբապետն էր, որին հրապարակում Պուղանը և Բախշին ծաղրեցին։

Նա յափունջին ուսեց, նստեց ձին։ Գոմի ճրագը հանգավ։ Խավարի մեջ լսվում է ձիու հեռացող դոփյունը։

20 Մակիչը նայում է ցուցակին։

- 67․․․,- ցուցակը ծալում է։ Ապա նկատում է ապստամբներից մեկին՝ անունը՝ Բադի։ Մակիչն զգում է, որ Բադին ինչ-որ բան է ուզում ասել։

- Հը՞, ինչ կա...

- Ոտքերս բոբիկ են...

- Առ իմը,- և ապստամբներից մեկը նստում է, որ տրեխները քանդի

Մարդը տատանվում է, նորից ինչ-որ բան է ուզում ասել, բայց այդ րոպեին դրսից լսվում է կրակոց։

30 Զգաստանում են։

Ապա դուռն աղմուկով բացվում է, և ներս են մտնում այն երկու հոգին, որոնք դուրս էին գնացել իմանալու, թե ինչ ստվեր էր պտտվում նրանց շուրջը։ Հրելով ներս են բերում քյոխվի գզիրին։