Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/515

Այս էջը հաստատված է

9

Եկեղեցու զանգերը «հավար» են կանչում։ Զանգահարում է Բախշին։

Լույսը նոր ճառագում է։

Աթա ապերն աչքերը բաց է անում, լսում է զանգերի ձայնը, նստում է տեղը, զարմացած նայում է։ Թախտի վրա Մակիչի չտրորված անկողինը։

- Էն հի՞նչ հավար է.․․

Նայում է Սոնային։ Սոնան չի քնել։ Կռացել է օրորոցի վրա։

10 - Աղջի, չե՞ս քնել...

Սոնան գլուխը թաքցնում է, սրբում է արցունքը։

- Մակիչն ո՞ւր է։

Սոնան գլխով է անում դեպի դուրս։ Աթա ապերը «շտապ» հագնվում է։

- Այ պառավ, վեր է՜, է... Երեխան․․․- և բոթում է քնած Մինա զիզուն։

Զանգահարություն։

Մեկը սարսափած վեր է թռչում։

- Թուրքերը եկան...

20 Մի բակում կինը՝ կովկիթը ձեռքին մոտեցել է, որ կովը կթի, բայց լսում է, և հորթն օգտվելով նրա շվարումից, ծծում է մորը։ Կինը նկատում է այդ և դեն է հրում հորթին։

- Բախտդ բանեց, հա՞ սատկած...

Զանգահարություն։

Պուղանը գյուղից դուրս եկավ։ Վերջին տունը ետ մնաց։ Սարահարթ։ Գիշերային ճրագ։ Երեք սպա քնել են։ Կապիտան Տեր-Պետրոսովը ոտնաձայն լսեց, գլուխը բարձրացրեց, նայեց ժամացույցին։ ժամը հինգն է։ Պուղանի ընկերները շրջապատել են տունը։ Երկու ընկերով Պուղանը կանգնել է պատշգամբում՝ 30 դռան առաջ։ Սանդուղքի վրա հրացանը գրկած քնել է պահակ զինվորը։ Նրա գլխավերև կանգնել է Պուղանի ընկերներից մեկը։

Զանգահարություն։