Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/517

Այս էջը հաստատված է

Հայկը, որ Սոնայի քողը տուն էր տարել գրելու, ճեղքում է բազմությունը և Մակիչի մոտ բաց է անում կարմիր դրոշը։ Հազիվ նշմարվում են առաջին տառերը։ Թնդում է ուռան․․․

Դրոշը ծածանվում է։

Մակիչի ֆիգուրը քարի վրա՝ որպես ամեհի արձան։

Կիսամութ։ Կիսալույս։

10

Դհոլը դմբդմբում է։ Զուռնան նվագում է, «Смело мы в бой пойдем»։ Եվ հեռու է, և ջինջ է նվագը՝ մարդկանց խուլ ձայների և դոփյունի հետ։ Տեսնելու չափ պարզ դողդողում են 10 ելևէջները։

Նրանք բարձրանում են։ Գլուխներ են․ նրանց վրա ծփում է դրոշը։ Երբեմն երևում են առանձին ֆիգուրներ՝ անցնում են կածանով, կամուրջով, վիմափոր տների մոտով։ Բարձրանում են և ինչքան բարձրանում, այնքան խլանում է նվագը, բայց և երբեմն հզորանում է, երբ ապարատը մոտենում է ցույց տալու՝ թե ինչպես մի տեղ նրանց միացան երեք հոգի, մի այլ տեղ՝ մեկն ինչ-որ դարպաս է ծեծում, շուն է հաչում, մի կին՝ միամիտ հարցնում է․

20 - Առավոտ կանուխ էս հինչ կա՞․․․

Գիլա բիբին պատասխանում է․

- Ախչի, թազա օրենք են դուրս բերել․․․

Պաշտոնավորը դժգոհ նայում է դարպասից։

Երկու հոգի հրացաններով մոտենում են՝ միանման շարքերին։ Բայց Պաշտոնավորը նրանց կանչում է, ինչ-որ շշնջում է։ Հրացանավորներից մեկն ասում է.

- Մենք հենց իմացանք գնում են թուրքերի վրա,- և հրացանները պահում են։

Քյոխվան, ինչպես գյուղում անվանում էին դաշնակցության կոմիսարին, հին տանուտերի տիպն է և նույնիսկ վզով 30 կախում է տանուտերության նշանը։ Բայց ներս է վազում գզիրը, որը տանուտերի դռնից գաղտագողի նայում էր։ Ասում է, որ ապստամբները գալիս են, և քյոխվան իսկույն հանում է