Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/522

Այս էջը հաստատված է

Մակիչը Պուղանի դիրքից կրակում է։

Գրոհում են․․․ Ձիավորները նահանջեցին։

Դեպի միջին դիրքն են մոտենում դաշնակները․․․

Այնտեղից Հայկը բարձրանում է և բղավում է․

- Մակիչ, հե՜յ,- և ձեռքով անում՝ թե վերադարձիր, թշնամին երևաց։

Հենց այդ րոպեին նրան խփում են։

Մակիչը նկատեց և վազում է դեպի միջին դիրքը, դեպի քարափը։

10 Մեռնող կոմունարը կանչում է․

- Ջո՜ւր․․․

5

Այն կիրճը որտեղ Մակիշը չորս հոգու պահակ է թողել․․․ 30-40 կին, տղամարդ խռնվել են, աղմկում են։ Նրանք ուզում են անցնել սարահարթը

Հեռու կանգնել է Պաշտոնավորը և մի գյուղական կիսաինտելիգենտ տիպ։ Նրանք իբրև թե բանից տեղյակ չեն և մի դարպասի առաջ նստել են։ Նստել են, բայց ականջը դեպի Ժողովուրդն է։ Անցնում է գզիրը որ լեղապատառ վազել էր, բղավելով, թե հայերն իրար կոտորեցին։ Պաշտոնավորը նրա ականջին ինչ-որ բան է ասում։ Նա գնում է դեպի ժողովուրդը։

Խռնված ժողովուրդի մեջ երևում է Աթա ապերը։

Բադու մայրը հարձակվում է նրա վրա․

- Բա հայը հային կսպանի՞․․․

Աթա ապերը հանդարտ պատասխանում է․

- Բա իմ տղան հայ չէ՞ր․․․

Ժողովրդի միջից գզիրը բղավում է․

- Թողեք հաց տանենք, ջուր տանենք․․․

Պահակ զինվորներն իրար են նայում։ Նրանք բաց են թողնում 30 ժողովրդին։

Պաշտոնավորը և «կիսաինտելիգենտ» տիպը դարպասով ներս մտան։ Բակում նրանց դիմավորեց քահանան։