Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/523

Այս էջը հաստատված է

6

Քարափի գլխին Մակիչը նկատում է ինչ-որ գլուխներ, Որոնք խոտերի մեջ

կռանում֊բարձրանում են։ Նրանք բավական մոտեցել են գնդացրին։

Նկատելով նրանց, Մակիչր կրակ է բաց անում և գրոհում է...

Դաշնակները գրոհում են միջին դիրքի վրա։

Սարահարթով վազում է մի կին։

- Մակի′չ, ժողովուրդը...

Մակիչը տեսավ ժողովուրդին։

Ժողովուրդը սարահարթի վրա։ Մեծ մասը գնում է դեպի Պուղանի դիրքերը։

Բլուրի վրա, որտեղ միայնակ ծառն էր, ծածանվում է դրոշակը։

Դաշնակները գրոհում են։

- Ետ քշեք ժողովուրդին,- բղավում է Մակիչը։

Երեք զինվոր վազում են դեպի ժողովուրդը։ Նրանք ինչ֊որ բղավում են դեպի կիրճը, որտեղ պահակ զինվորներն արդեն իզուր, աշխատում են պահել ժողովրդի նոր ալիքը։

Գյուղացիներից մի քանիսը հրացանով են։

20 Նրանք վազում են դեպի միջին դիրքը։

- Պինդ կացեք, տղերք,-բղավում է մեկը և դիրք է մտնում ։

Ժողովուրդի ներկայությունը բարոյալքում է զինվորներին ոմանց ոգևորում է։ Կանոնավոր ճակատը դարձավ խռնված ամբոխ, որտեղ մի կին քաշում է ամուսնու թևից, մի մայր համարյա դիրքերի մոտից բղավում է․

- Արյուն մի' արեք, հե՜յ, ձեզ մատաղ․․․

Պուղանը չգիտի ինչ անել․․․ Ետ է նայում։ Մի քանի հոգի 30 չկան։ Իսկ թշնամին ահա աջ կողմից շրջապատում է, և առաջին ձիավորներն արդեն մարագներն են հասել։

Խոտերի մեջ ընկած է Հայկը։

Աթա ապերը գրկում է նրան․․․

- Ջո՜ւր,- ասում է վիրավորը, Աթա ապերը մոտեցնում է ջրի կուժը։