Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/525

Այս էջը հաստատված է

Գնդացիրը գլորվելով մտավ այդ բակը։ Շունը հետ փախավ: Կինը և վախեցած, և զարմացած ասում է՝

- Վըիա՜ էս աղքատի գութանն ումն ա։

Գնդացրորդները նահանջում են կրակելով:

Կարագինը երեք հոգով վազում է դեպի քարափի դիրքերը։

Պուղանը, խլելով դրոշը, վազում է դեպի քարափի դիրքերը, ետևից մի քանի զինվոր։

Փախչում են կիրճով։ Փախչողների մեջ կան ապստամբներ, կանայք, տղամարդիկ։ Ոմանք 10 շվարել են։ Չետանց Վանեսը, նաև երկու ծերունի առաջ են գնում։

Պարուչիկ Ամիրջանովը նստեց ձին, նստեցին նաև նրանք, որոնք ձիերը պահել էին ձորում։

Քարափի դիրքերը դաշնակների ձեռքին են:

Աթա ապերը վազում է։ Վազում են Չետանց Վանեսը, երեք-չորս գյուղացի։

Կիրճի մոտ՝ ուշագնաց լալիս է Մինա զիզին։

Կարագինը կրակելով քարափից թռավ ներքև։

Գիլա բիբին ծնկները խփելով՝ վազում է գյուղի փողոցներով:

20 Դռան շեմքին՝ Սոնան․․․

Գնդակը դիպավ Մակիչի ձեռքին։ Ատրճանակն ընկավ։ Երկու ձիավոր թրերը հանած տասը քայլի վրա են:

Քարափը դաշնակների ձեռքին է։

Բախշին իրեն գցեց մի պատից։ Պաշտոնավորը վեր թռավ, բռնեց նրա փեշից՝

- Ո՞ւր ես փախչում, ինկեր․․․- Բախշին դարձավ դեպի նա, որ խփի, Պաշտոնավորը սարսափած, բաց թողեց փեշը։

Բախշին թռավ ներքև։

- Էդ ո՞ւմ եք սպանում,— որոտաց Աթա ապոր ձայնը։

Գյուղացիները՝ Աթա ապերը, Չետանց Վանեսը և մյուսները30 ձիավորների արանքում են։ Ձիերը կանգ առան։

- Մակիչ, քեզ ազատիր,- բղավում է Պուղանը։

Թիկունքից երկու հոգի բռնում են Մակիչին՝ հենց ժողովրդի մեջ,- Քյոխվան դեն նետեց գլխաշորը դուրս եկավ վերմակի տակից և հարդարելով իրեն, կախեց տանուտերության նշանը։