Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/526

Այս էջը հաստատված է

Պուղանը փախչում է, ետևից ձիավորը։ Պուղանը թռավ պատի վրայով։

9

Գյուղի փողոցներով արշավում են ձիավորները։

Անկարգ կրակոցներ։ Գյուղացիների սարսափած դեմքերը։

Երկու հոգի թաքնվեցին մարագի մեջ։

Անկյունից մեկը կրակում է։

Կարագինը գլխաբաց փախչում է։

Ձիավորները նրա ետևից, կորցրին նրան։ Մի ուրիշը՝ 10 ձիուց իջնելով, վազում է կտուրով։

Կարագինն ընկնելով ծուղակը, ներս է մտնում մի պատահական բակ։ Այդ Գիլա բիբու բակն է, որտեղ առավոտյան Գիլա բիբին կով էր կթում։

Կարագինն մտնում է տուն, դուռը դնում։

Ամայի բակ։ Քարափոր տուն՝ ժայռի մեջ, մի բարձր և վանդակապատ լուսամուտ, դարձյալ ժայռի մեջ։ Կտուրով վազող ձիավորն իրեն գցում է այդ բակը։ Դռնով ներս են մտնում երկու ձիավոր։

Նրանք մոտենում են։ Կարագինը ներսից կրակում է։ Ձիավորներից 20 մեկը բռնում է թևը. նա վիրավորվեց։ Գալիս են ուրիշ երկու հոգի։ Նրանցից մեկը ձեռնառումբը բարձրացնում է, որ խփի։ Այդ վայրկյանին Գիլա բիբին ճչալով ներս է վազում, ընկնում է ձեռնառումբով ձիավորի ոտքերը։

- Ամա՜ն, հարսս, հիվանդ հարսս...

Ձիավորը տատանվում է։

Գիլա բիբին մոտենում է դռանը։ Կամաց ասում է Կարագինին, որ դռան ետևից լսում է․

- Ես եմ, բաց արա...

Դուռը բացվում է և իսկույն փակվում։ Գիլա բիբին վազում է տան 30 անկյունը։

Քիչ հետո դուրս են գալիս Գիլա բիբին և «հարսը», նրա թևին կռթնած։ Դուռը դնում են։ Նրանք անցան բակի կողմով։

- Դե, հիմա ի՞նչ կասես,- ձեռնառումբը պայթում է։

Փոշի։