Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/527

Այս էջը հաստատված է

Ամայի մարագի մեջ. Գիլա բիբին և «հարսը»։ Կարագինը հանում է «հարսի» շորերը։ Գիլա բիբին ասում է.

- Մակիչին բռնեցին։

10

Խոր ձոր է։

Հինգ ձիավոր դեռ շարունակում են հետապնդել։

Պուղանը երեք հոգով հետ է նահանջում։ Ձիավորներից մեկը կանգնում է։ Նեղ կապ է, ձիերը դժվար պիտի անցնեն։

Պուղանը և ընկերները կրակում են։

Ձիերից առաջինը խրտնում է։ Վերջին ձիավորը հետ է 10 փախչում։

Ձիավորները շրջում են ձիերի գլուխը։ Այլևս չեն հետապնդում։

Պուղանն ընկերների հետ կորչում է ձորում։

Խավարում։

11

Գնդապետ Կուռոյի դեմքը։ Խոսում է հեռախոսով։

- Բռնե՞լ եք։ Շնորհավորում եմ, պարուչիկ... Այո′, այո′, խիստ հսկողությամբ...

Հետզհետե բացվում է պատկերը։

20 Նստած է Գեդեոն վարժապետը, Կուռոն նայելով Գեդեոն վարժապետին, ասում է հեռախոսով.

- Ո′չ» պարուչիկ... Չէ որ մենք դեմոկրատիկ հանրապետություն ենք,- և հեռախոսի փողի միջով քրքջում է։

Խավարում։

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

1

Պարուչիկ Ամիրջանովը կախում է հեռախոսը։ Նրա կողքին կալանքից ազատված սպան է՝ կապիտան Տեր-Պետրոսովը։ Դիմացը՝ երբեմն ահով, երբեմն շողոքորթ սիրալիր կանգնել է 30 քյոխվան, տանուտերության նշանը կրծքին։